Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2015թ. IV եռամսյակ
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2015թ.-ի IV եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները: Ցանկանում ենք նշել, որ սկսած 2016թ․ I եռամսյակից Ucom-ի և Orange-ի ցուցանիշները կմիավորվեն և կներկայացվեն Ucom-ի անվան ներքո։
Բաժանորդների թիվ
Բաժանորդների թվով առաջատարն է Beeline ընկերությունը: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 147 147, ինչը 2015թ երրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 1 852-ով, իսկ 2014թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 3 209 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 42 638, ինչը 2015թ․ երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 1 134-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 1 490-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2015թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 331 736: Այս ցուցանիշը 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 5 315-ով, իսկ 2014թ․չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 16 798 բաժանորդ:
2015թ.-ի չորրորդ եռամսյակում Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 130 962: 2015թ․ երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 217-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ գրանցված աճը կազմել է 237: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 277 473: Ցուցանիշն այս տարվա երրորդ եռամսյակի համանման ցուցանիշից պակաս է 7 196-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 22 092:
VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2015թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 70 843: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1 626-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 11 914 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճել է 21 099-ով և կազմել 1 061 110, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված անկումը կազմել է 8 712:
Ucom-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա չորրորդ եռամսյակում կազմել է 75 388: 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 3 726-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9 786:
Rostelecom-ի բաժանորդների թիվը 2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 34 173: Սույն ցուցանիշն այս տարվա երրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 3 012-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 7 965-ով:
Interactive-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա չորրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 4 985, ինչը 2015թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 155-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 2 639-ով:
Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի** շրջակայքում՝ մոտ 10 330:
Այսպիսով, 2015թ.-ի վերջի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 516 466, ինչը մոտ 4.87 հազարով ավել է քան անցյալ տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 0.87 հազարով ավելի, քան 2014թ.-ի չորրորդ եռամսյակում գրանցված ցուցանիշը:
Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline – 36.75% (-0.47 տոկ. կետ 2015թ. III եռ. նկատմամբ), 2. Orange – 25.36% (-0.20), 3. Ucom – 14.60% (+0.59), 4. Vivacell-MTS – 13.72% (-0.44), 5. Rostelecom – 6.62% (+0.52), 6. Interactive – 0.96% (+0.02), Այլ – 2%:
Բջջային ինտերնետ
Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Orange – 130 962 (+217, 2015թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 70 843 (-1 626), 3. Beeline – 42 638 (+1 134): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange – 53.57% (+0.15 տոկ. կետ, 2015թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 28.98% (-0.63), 3. Beeline – 17.44% (+0.48):
Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 244 443 է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 275-ով, իսկ 2014թ. չորրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 13 167 բաժանորդ:
Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1 061 110 (+21 099, 2015թ. III եռ. համեմատ), 2. Beeline – 331 736 (-5 315) , 3. Orange – 277 473 (-7 196): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 63.53% (+0.94, 2015թ. III եռ. համեմատ), 2. Beeline – 19.86% (-0.42), 3. Orange – 16.61% (-0.52):
Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 670 319 է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 8588-ով, իսկ 2014թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 47 602 բաժանորդ:
Բաժանորդների ակտիվություն
«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:
Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 40.07% (+1.23 տոկ. կետ, 2015թ. III եռ. համեմատ), 2. Ucom – 26.09% (-0.21), 3. Orange – 11.95% (-2.07), 4. Rostelecom – 14.29% (+0.77), 5. Vivacell-MTS – 4.85% (+0.23), 6. Interactive – 0.75 (+0.05), 7. Այլ – 2%:
Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի
Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:
Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 30.57% (-0.52 տոկ. կետ, 2015թ. III եռ. համեմատ), 2. Ucom – 27.38% (+1.11), 3. Orange – 17.96% (-1.19), 4. Vivacell-MTS – 8.45% (-0.40), 5. Rostelecom – 11.14% (+0.98), 6. Interactive – 2.50% (+0.02), 7. Այլ – 2%:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է