Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Facebook-ը գնել է MSQRD հավելվածը
09/03/2016 21:36

Facebook-ը գնել է MSQRD հավելվածը

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը ձեռք է բերել վերջերս անչափ հայտնի դարձած MSQRD հավելվածը ստեղծած Masquerade բելառուսական ընկերությունը։ Գործարքի արդյունքում հավելվածի համահեղինակներ Սերգեյ Գոնչարն ու Եվգենի Զատեպյակինը աշխատանքի կանցնեն Facebook-ի Լոնդոնյան գրասենյակում։

Հիշեցնենք, որ MSQRD-ը հնարավորություն է տալիս այլ մարդկանց կամ կենդանիների դիմակներով սելֆիներ անել, դիմակները նկարահանվողի դեմքին համադրվում են այնպես, որ կրկնվում են նկարահանվողի բոլոր շարժումները։ Հավելվածի հեղինակները վերոնշյալ տեխնոլոգիայի վրա աշխատել են 2010թ․-ից։

Գործարքի մանրամասները և գումարի չափը հայտնի չեն։ Համեմատության համար կարող ենք նշել, որ Snapchat-ը MSQRD-ի նման Looksery ստարտափը ձեռք է բերել 150 մլն ԱՄՆ դոլարով։ Որոշ փորձագետներ կարծում են, որ MSQRD-ը կարող է շատ ավելին արժենալ։

Ինչ կայանում է Facebook-ին, ապա այն MSQRD-ը կարող է օգտագործել և սոցիալական ցանցում և Instagram-ում: