Օրանժ Արմենիան այսուհետ ինտերնետ կստանա Յուքոմից
«Օրանժ Արմենիա» ընկերության բաժանորդները շուտով կօգտվեն ավելի կայուն և որակյալ կապից: Կապի այս բարելավումը հնարավոր կլինի «Օրանժ Արմենիայի» շարժական կապի կայանների` «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացման արդյունքում: Ցանցի վերազինման գործընթացն արդեն սկսվել է թե՛ Երևանում, թե՛ մարզերում:
«Օրանժ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների ղեկավարներն այսօր այցելեցին Կոտայքի մարզ՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին:
«Արդեն սկսել ենք մեծածավալ ներդրումներ կատարել «Օրանժ Արմենիայի» ցանցային ենթակառուցվածքում, ինչը թույլ կտա էականորեն բարելավել մատուցվող ձայնային և ինտերնետ ծառայությունների որակը: Մեկնարկած գործընթացը բավական լայնածավալ է և նախատեսում է կարճ ժամանակահատվածում «Օրանժ Արմենիայի» բոլոր բազային կայանների միացումը «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային ցանցին», – նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Գրեթե բոլոր հայկական շարժական կապի օպերատորները հիմնականում իրենց ցանցի աշխատանքն ապահովում են ռադիոռելեային կապի միջոցով: Ի տարբերություն այս կապի միջոցի, որն իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքներ արձակող կայանների օգնությամբ, «Յուքոմ» ընկերությունն օգտագործում է օպտիկամանրաթելային կապ, ինչը թույլ է տալիս կապի այլ ձևերի հետ համեմատած ավելի մեծ հեռավորություններով և ավելի բարձր թողունակությամբ տվյալների փաթեթների փոխանցումներ կատարել:
«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը նույնպես անդրադարձավ ընկերության ցանցային ենթակառուցվածքի վերազինման կարևորությանը. -«Շարունակում ենք միջոցառումներ ձեռնարկել «Օրանժ Արմենիայի» ծածկույթի ընդլայնման և ցանցի վերազինման ուղղությամբ: Մեր ցանցային ենթակառուցվածքի այս բարելավումը, որն ի դեպ իրականացվում է ամբողջ երկրի տարածքում, հնարավորություն կտա ավելի կայունացնել մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը, այն նաև հիմք կստեղծի մոտ ապագայում նոր սերնդի ծառայությունների մեկնարկման համար»:
Այսպիսով՝ «Օրանժ Արմենիայի» բազային կայանների՝ «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացումը կբերի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, կապահովի ավելի կայուն կապ՝ մասնավորապես բարձրադիր գոտիներում, ինչպես նաև կբարձրացնի մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը:
«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:
«Օրանժ Արմենիա» ընկերությունն Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Իր նորարար ցանցի միջոցով ընկերությունն ապահովում է բջջային կապի և լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 98% տոկոսին: 2015թ. հունիսի դրությամբ `Օրանժ Արմենիան համախմբում է շուրջ 800 աշխատակից, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում են ընկերության գործունեության տարբեր ոլորտներում` սպասարկելով շուրջ 640 000 բաժանորդի:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է