Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
720 000 դոլար` Menu Group-ի դիրքերի ամրապնդմանը Հայաստանում և Վրաստանում
11/11/2015 00:22

720 000 դոլար` Menu Group-ի դիրքերի ամրապնդմանը Հայաստանում և Վրաստանում

Մենյու Գրուփ ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում գործող menu.am և menu.ge ռեստորանային սննդի պատվիրման առաջատար համակարգերի սեփականատերը, իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել մոտ ԱՄՆ 720,000 դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը:

«Ներդրումային միջոցներն ուղղվելու են ոչ միայն menu.am և menu.ge ընկերությունների ուժեղացմանը, շուկայական դիրքերը հայկական և վրացական շուկաներում ամրապնդելուն, այլև տարածաշրջանի այլ երկրներում տարածվելուն» – հայտնեց Մենյու Գրուփ ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը:

Ներդրումային փուլի կազմակերպիչը Գրանատուս Վենչուրս ընկերությունն է, որը հանդիսանում է առաջին և դեռևս միակ հայկական վենչուրային հիմնադրամը: Ներդրմանը մասնակցել են Գրանատուս Վենչուրսը և 3 ներդրող, ովքեր արտասահմանում բնակվող հայեր են: Մենյու Գրուփի հիմնադիրը նաև հաստատել է, որ նախկինում բանակցություններ են վարել արտասահմանյան ընկերություններից մեկի հետ՝ ընկերությունը վաճառելու նպատակով։

«Մենք հավատում ենք հայկական ՏՏ ընկերությունների տարածաշրջանային և համաշխարհային տարածման ներուժին։ Մեզ ոգևորել է Մենյու Գրուփի կառավարող թիմի կառավարման փորձառությունը և գլոբալ բիզնես կառուցելուն միտված ներդաշնակ մտածելակերպը: Այն կարող է դառնալ Հայաստանում ձևավորված, սակայն տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնող բիզնեսի յուրահատուկ օրինակներից մեկը» – հայտարարեց Գրանատուս Վենչուրսի կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը:

Նշենք, որ Մենյու Գրուփը Հայաստանում ապահովում է 100 աշխատատեղ, իսկ Վրաստանում՝ 50։