Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկում է ՏՏ ոլորտի դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլը – դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 17-ը
31/03/2015 01:36

Մեկնարկում է ՏՏ ոլորտի դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլը – դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 17-ը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հայտարարում է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որն իր մեջ ներառում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները:

Մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին նոր ապրանքների և ծառայությունների մշակման, ինչպես նաև ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների տարբեր գործընթացներում ներդրման, ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար:

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10,000 ԱՄՆ դոլար և առավելագույնը՝ 50,000 ԱՄՆ դոլար։

Նարարության զարգացման դրամաշնորհներ`

Տրամադրվում է դրամաշնորհ հայտատուի կողմից հաշվարկված ծախսերի առավելագույնը 50%-ի չափով։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը` 1 տարի:

Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհներ`

Տրամադրվում է դրամաշնորհ հայտատուի կողմից հաշվարկված ծախսերի առավելագույնը 85%-ի չափով։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը` 1 տարի:

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2015թ. ապրիլի 17-ը:

Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը կդիտարկվեն հաջորդ փուլում։

Հետաքրքրված հայտատուների համար ս.թ. ապրիլի 7-ին, ժամը 17:00-ին Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկազմակերպվի Կողմնորոշիչ սեմինար՝ հայտերի կազմման գործընթացը և դիմելու կարգը ներկայացնելու և բարձրացված հարցերին պատասխանելու նպատակով: Սեմինարին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել այստեղ:

Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք [email protected] հասցեով կամ զանգահարեք +37410 219797 հեռախոսահամարով: