Օգոստոս, 2026
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Չինացիները Apple-ին կրկնօրինակման մեջ են մեղադրել
04/12/2014 14:09

Չինացիները Apple-ին կրկնօրինակման մեջ են մեղադրել

Սմարթֆոններ արտադրող չինական Digione ընկերությունը բաց նամակ է հրապարակել, որտեղ գրում է, որ այս տարվա սեպտեմբերին պաշտոնապես ներկայացված iPhone 6-ը շատ նման է հունվարին Digione ընկերության կողմից թողարկված բյուջետային մոդելին: 

Հարկ է նշել, որ չինացիները նախապես են հոգացել իրենց սարքի դիզայնի համար արտոնագրային իրավունքներ ձեռք բերելու մասին: Apple ընկերությունը պատասխան նամակ առայժմ չի հրապարակել, սակայն հաշվի առնելով, որ սովորաբար հայցվորի դերում հանդես է գալիս հենց Apple-ը՝ իրավիճակն այս անգամ բավականին հետաքրքիր ընթացք կարող է ստանալ: