Հուլիս, 2026
July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ikea-ն իր տեսահոլովակում ծաղրում է Apple-ին
10/09/2014 12:12

Ikea-ն իր տեսահոլովակում ծաղրում է Apple-ին

Կահույքի արտադրության և վաճառքի համաշխարհային առաջատար Ikea շվեդական կոնցեռնի արտադրանքի նոր կատալոգի գովազդը չափազանց հաջողված կարելի է համարել, այն մեկ շաբաթում Youtube-ում դիվել է մոտ 10 մլն անգամ: Նման հաջողության պատճառն այն է, որ տեսահոլովակում Ikea-ն ծաղրում է Apple-ին: Տեսահոլովակը նկարվել է այն ոճով, որով Apple-ը ներկայացնում է իր նոր սարքավորումները: Հատկանշական է, որ տեսահոլովակում Ikea-յի տպագիր կատալոգը ներկայացվում է էլեկտրոնային սարքավորման նման: Կարծում ենք ամեն ինչ շատ ծիծաղելի է ստացվել: Ավելացնենք, որ տեսահոլովակն անգլերեն է: