Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Samsung-ը կարող է ձեռք բերել Siri ձայնային օգնականի մշակմամբ զբաղվող ընկերությունը
17/06/2014 11:30

Samsung-ը կարող է ձեռք բերել Siri ձայնային օգնականի մշակմամբ զբաղվող ընկերությունը

Nuance Communications ընկերությունը, որը զբաղվում է խոսքը ճանաչող ծրագրերի մշակմամբ և հանդիսանում է Siri ձայնային օգնականի հեղինակը, հնարավոր վաճառքի հետ կապված բանակցություններ է վարում մի շարք ընկերությունների հետ, որոնց շարքին է դասվում նաև Samsung ընկերությունը՝ Apple-ի գլխավոր մրցակիցը:

Դեռևս պարզ չէ, թե բազմաթիվ ընկերություններից որի հետ կկնքցի գործարքը կամ առհասարակ կկնքվի՞ այն , թե՞ ոչ: Nuance Communications-ի ներկայացուցիչներն այդ մասին մանրամասներ դեռևս չեն հրապարակում:

Հիշեցնենք, որ Siri ձայնային օգնականն առաջին անգամ գործարկվել է 2011 թվականին iPhone 4S-ում: Ի սկզբանե, ծրագրային որոշ թերությունների պատճառով սպառողների կողմից այն քննադատությունների արժանացավ, սակայն տարիների ընթացքում Nuance ընկերությանը հաջողվեց կատարելագործել այն: