Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline-ը մշտապես աջակցում է ՏՏ և Հեռախաղորդակցության ոլորտների զարգացմանն ուղղված միջոցառումներին
30/05/2014 14:16

Beeline-ը մշտապես աջակցում է ՏՏ և Հեռախաղորդակցության ոլորտների զարգացմանն ուղղված միջոցառումներին

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2014` գործարարների առջև կանգնած մարտահրավերները և դրանց տեխնոլոգիական լուծումները» թեմայով մամլո ասուլիս, որին ներկա էին  ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հունիսի 20-21-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը: Ֆորումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): 

Ասուլիսի ընթացքում Անդրեյ Պյատախինը ներկայացրեց այն նորարարական և տեխնոլոգիական լուծումները, որոնցով «ԱրմենՏել» ընկերությունը հանդես կգա ԴիջիԹեք Բիզնես ֆորումին։ Այս տարի «ԱրմենՏել» ընկերությունը ֆորումին կներկայացնի «BlackBerry Enterprise Service» Enterprise 10  (BES) ծառայությունը, կոմերցիոն զանգերի կենտրոնը, My Beeline Armenia բջջային հավելվածն, ինչպես նաև հանդես կգա մի շարք կոնվերգենտ լուծումներով բիզնես ընկերությունների համար։

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին, որոնք նպաստում եմ հեռահաղորդակցության ոլորտի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։ ԴիջիԹեք բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում այս գործընթացում։ Հավատացած եմ, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ կայանալիք ֆորումին ներկայացված գաղափարներն ոչ միայն կխթանեն ոլորտի զարգացումն, այլ նաև հիմք կհանդիսանան հետագա համագործակցության համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է տեղական շուկայում տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի և ծառայությունների սպառման ծավալների աճը և տնտեսության տարբեր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների կիրառման մակարդակի բարձրացումը»,-ասուլիսի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, հավելելով, որ այս առումով էական նշանակություն ունի ոլորտի գործարար կապերի ամրապնդմանը, տնտեսության այլ ճյուղերում ՏՀՏ-ի կիրառմանը նպաստող և տեխնոլոգիական ոլորտը համախմբող «Դիջիթեք» գործարար համաժողովի կազմակերպումը: Նման միջոցառումները նա կարևորել է նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գործարար միջավայրում համագործակցության խթանման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման տեսանկյունից և կոչ արել գործարարներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2014-ի աշխատանքներին` կիրառելով հայաստանյան շուկայում մշակված ՏՏ նորարարական լուծումները դեպի սպառողը կողմնորոշված բարձրորակ ծառայությունների ներդրման ու բիզնես պրոցեսների օպտիմալացման գործընթացում:

«Երբ 2008-ին մեկնարկում էր ԴիջիԹեք բիզնես ֆորումը, տեղեկատվական տեխնոլոգիաները տարածված չէին։ Նախկինում գործարարներին պետք է բացատրեիր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Հիմա արդեն եկել է ժամանակը, երբ գործարարն ինքն է իր խնդիրներն ու պահանջները ներկայացնում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի հովանավորներն են նաև Կոնվերս բանկը և համակարգերի ինտեգրմամբ զբաղվող «ARinteg» ռուսական ընկերությունը: