Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Alibaba-ն 215 միլիոն ԱՄՆ  դոլար է ներդրել Tango հաղորդակցական հարթակում
21/03/2014 13:45

Alibaba-ն 215 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել Tango հաղորդակցական հարթակում

Tango հաղորդակցական հարթակը հայտարարել է 280 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումների ներգրավման հերթական փուլի ավարտի մասին: Այդ գումարից 215 միլիոնը ներդրել է չինական e-commerce հսկան`Alibaba ընկերությունը:

Այս ներդրումը կօգնի երկու ընկերություններին նոր նվաճումների հասնել: Մասնավորապես, Alibaba-ն կօգնի Tango-ին դուրս գալ ԱՄՆ-ի սահմաններից և ներթափանցել Ասիա ու Եվրոպա:

Tango-ն, որի բջջային հավելվածները գործարկվել են 2010 թվականին, այժմ ավելի քան 200 միլիոն գրանցված և ամսական 70 միլիոն ակտիվ օգտատեր ունի, որոնց մեծամասնությունը Հյուսիսային Ամերիկայի բնակիչներ են:

3 տարվա ընթացքում վիդեոչատերի ծառայությունը վերածվեց լիարժեք հաղորդակցական հարթակի`ապահովելով տեքստային հաղորդագրություններ ուղարկելու և VoIP-զանգեր իրականացնելու հնարավորություն: Բացի այդ, հավելվածում հասանելի են մի շարք խաղեր: Օգտատերերը կարող են ոչ միայն ընկերներ լինել, այլ նաև տեսնել ընդհանուր ընկերներին, մեկնաբանել այլ օգտատերերի գրառումներն ու միևնույն ժամանակ կիսվել 30 վայրկյան տևողությամբ ձայնային ֆայլերով:

Ներդրումներ ներգրավելուց հետո Tango-ն մտադիր է մոտ ապագայում ներկայացնել նոր ֆունկցիաներ, որոնց ցանկը դեռևս գաղտնի է պահվում: