Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ինչքան գումար են 1 րոպեում աշխատում Apple–ը և մյուս առաջատար ՏՏ ընկերությունները
21/03/2014 12:18

Ինչքան գումար են 1 րոպեում աշխատում Apple–ը և մյուս առաջատար ՏՏ ընկերությունները

Մինչ Դուք կարդում եք այս տողերը, Apple-ը, Google-ը, Microsoft-ն ու մյուս ընկերությունները հազարավոր դոլարներ են աշխատում: Որպեսզի հնարավոր լիներ ավելի ճշգրիտ գնահատել ընկերությունների շահույթի ծավալները, ստեղծվեց հատուկ մի էջ, որտեղ ցուցադրվում է ընկերությունների եկամուտներն ու շահույթները:

Նախ մի փոքր տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է աշխատում այս ամենը: WorldPay Zinc կայքի հեղինակները որպես հիմք են վերցրել IT-ընկերությունների 2013 թվականի ֆինանսական արդյունքներն ու բաժանել դրանք նույն թվականի վայրկյանների քանակի վրա: Այդպես հայտնի դարձավ, թե ինչքան գումար են աշխատում ընկերությունները մեկ վայրկյանի ընթացքում: Ընդ որում, եկամուտի և շահույթի վերաբերյալ տվյալները կարելի է դիտարկել ինչպես առանձին, այնպես էլ միասնական ցուցանիշներով:

Apple-ն անվիճելի առաջատարն է: Այն մեկ րոպեում ստանում է 326 հազար դոլար եկամուտ և ավելի քան 70 հազար դոլար շահույթ: Apple-ի գլխավոր մրցակիցն է Samsung ընկերությունը, որի եկամուտը կազմում է 411 հազար դոլար, իսկ շահույթն ավելի քիչ` 54 հազար դոլար: Երրորդ տեղը կիսում են HP և Google ընկերությունները, որոնցից առաջինը գերազանցում է իր 214 հազար դոլար եկամուտով, իսկ երկրորդը`23 հազար դոլար շահույթով: Բավականին մեծ է նաև Microsoft, Amazon և Sony ընկերությունների գումարային ներհոսքը:

Նույնը չի կարելի ասել Yahoo, Facebook և Twitter ընկերությունների մասին: Թվարկված բոլոր ընկերություններն էլ, անկասկած, մեծ հաջողություն են վայելում, սակայն պատկերն այլ է, երբ արտահայտվում է  գումարային տեսքով: