Հունվար, 2025
January 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Kaspersky Automated Security Awareness Platform-ն ընդլայնվել է թոփ մենեջերների, մատակարարումների շղթաների և բժշկական տվյալների պաշտպանության մոդուլներով
29/01/2025 11:32

Kaspersky Automated Security Awareness Platform-ն ընդլայնվել է թոփ մենեջերների, մատակարարումների շղթաների և բժշկական տվյալների պաշտպանության մոդուլներով

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընդլայնել է թվային գրագիտության մակարդակի բարձրացման Kaspersky Automated Security Awareness Platform առցանց հարթակում իրականացվող դասընթացների պորտֆելը: Ընկերությունը տեղեկացնում է, որ այժմ ընկերությունների աշխատակիցները կկարողանան իմանալ, թե ինչպես դիմակայել ֆիշինգային սխեմաներին, որոնք ուղղված են թոփ մենեջմենթին կամ իրականացվել են իբր դրա անունից, ինչպես նաև կապալառուների միջոցով կիբեռգրոհներին: Եվս մեկ նոր մոդուլ նվիրված է առողջապահության ոլորտում տեղեկատվական անվտանգության առանձնահատկություններին։

Գրոհներ թոփ մենեջմենթի վրա և գրոհներ իբր թոփ մենեջերների անունից. վեյլինգը (whaling) և դրա հետևանքները: Այս դասընթացը օգտակար կլինի ինչպես ղեկավարների, այնպես էլ շարքային աշխատակիցների համար: Վեյլինգը թիրախային ֆիշինգի տեսակ է, որն ուղղված է առաջին հերթին բարձրագույն օղակի մենեջերներին: Գրոհողների նպատակը կարող է լինել գումար, գաղտնի տվյալներ գողանալը կամ կորպորատիվ համակարգերին հասանելիություն ստանալը: Կիբեռանվտանգության փորձագետները նշում են, որ 2024-ի ընթացքում, օրինակ, Ռուսաստանում մեծ թվով գրոհներ են գրանցվել, որոնց շրջանակում օգտատերերը մեսենջերում հաղորդագրություններ են ստացել ներկայիս կամ նախկին ղեկավարի կեղծ օգտահաշվից։  Գրոհողները զոհերին համոզում էին, օրինակ, կազմակերպության միջոցները փոխանցել չարագործների հաշիվներին կամ սարքի վրա վնասաբեր ԾԱ տեղադրել։

Տեղեկատվական անվտանգությունն առողջապահությունում: Նոր դասընթացը բաղկացած է երկու մասից։ Առաջինը պատմում է բժշկական տեղեկությունների հետ աշխատելու ընդհանուր կանոնների, ինչպես նաև առողջապահության ոլորտում տեղեկատվական գործընթացների մասնակիցների իրավունքների և պարտականությունների մասին: Երկրորդ մասից աշխատակիցները կկարողանան սովորել, թե ինչպես ճիշտ մշակել բժշկական տվյալները՝ պահպանել, փոխանցել և հեռացնել:

Գրոհներ մատակարարումների շղթայի վրա։ Կազմակերպությունները կարող են բախվել կիբեռսպառնալիքների իրենց գործընկերների կամ ԾԱ-ի մատակարարների միջոցով: Մատակարարման շղթաների վրա գրոհների հետ կապված ռիսկերը տեղեկատվական անվտանգության ամենաարդիական խնդիրներից մեկն են: Առանձին նոր դասընթացից Kaspersky ASAP-ի օգտատերերը կսովորեն, թե ինչպես պետք է գործի բիզնեսը գործընկերների հետ աշխատելիս. ինչ ռազմավարություններ օգտագործել ռիսկերը բացահայտելու և ինչ նախազգուշական միջոցների հետևել կորպորատիվ համակարգերը պաշտպանելու համար:

«Կիբեռսպառնալիքների լանդշաֆտն անընդհատ փոփոխվում է, և որպեսզի ընկերությունները կարողանան հաջողությամբ դիմակայել դրանց, մենք պարբերաբար թարմացնում և ընդլայնում ենք ուսուցողական նյութերը Kaspersky ASAP հարթակում: Նոր դասընթացներում մանրամասն վերլուծվում են վեյլինգը և մատակարարումների շղթաների միջոցով գրոհները. այդ վեկտորները այժմ ակտիվորեն օգտագործվում են չարագործների կողմից։ Որոշ ոլորտներ պահանջում են կիբեռանվտանգության նկատմամբ առանձին մոտեցում, այդ պատճառով մենք մշակել ենք առողջապահության ոլորտի կազմակերպությունների պաշտպանության մոդուլ՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները։ Բիզնեսին առաջարկելով կիբեռպաշտպանության ոլորտի գիտելիքներ և պրակտիկ գործիքներ՝ մենք օգնում ենք մեկ քայլ առաջ մնալ չարագործներից, քանի որ թվային գրագիտության բարձր մակարդակ ունեցող աշխատակիցները տեղեկատվական անվտանգության կորպորատիվ համակարգի առանցքային օղակներից են»,- մեկնաբանում է թվային գրագիտության բարձրացման Kaspersky Security Awareness ուղղության փորձագետ Տատյանա Շումայլովան:

Բոլոր դասընթացներն արդեն հասանելի են Kaspersky Automated Security Awareness Platform-ում: Հարթակին, ինչպես նաև այս և այլ մոդուլների բովանդակությանը կարելի է ծանոթանալ անվճար փորձնական տարբերակի շրջանակում. այն հասանելի է կայքում գրանցվելուց հետո երկու ամսվա ընթացքում:

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։