ՎԶԵԲ. 13․5 մլն ԱՄՆ դոլար՝ «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության պարտատոմսերի թողարկմանը բաժանորդագրության համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որպես հիմնական ներդրող, 13․5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով մասնակցում է «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության կողմից 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերին։
Միջագային ֆինանսական կորպորացիան, Ասիական զարգացման բանկը և «Պրոպարկոն» ևս ներդրումներ են կատարում պարտատոմսերի թողարկման համար, որը ցուցակված է Հայաստանի ֆոնդայաին բորսայում։
Ներդրումներ կատարելով «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության առաջին պարտատոմսերի թողարկման շրջանակներում՝ ՎԶԵԲ-ն ընկերությանն օգնում է արդիականացնել իր ենթակառուցվածքը և ընդլայնել ցանցը, օրինակ՝ ավելացնելով 4G+ ծածկույթը և օպտիկամանրաթելային ներթափանցումը տներ: Ստացված հասույթը կօգտագործվի նաև ընկերության կիբերդիմակայունությունը բարելավելու, ինչպես նաև գենդերային հավասարությունը խթանելու պարտավորությունների կատարման համար:
Ավելի լայն իմաստով ծրագիրը կնպաստի Հայաստանի հեռահաղորդակցության ցանցի ենթակառուցվածքի զարգացմանը, նրա դիմակայությանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև դեպի կայուն թվային ապագա ՀՀ տնտեսության առաջխաղացմանը:
Սա Հայաստանի կապիտալի շուկայում պարտատոմսերի երկրորդ խոշորագույն թողարկումն է և ոչ միայն նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը, այլև «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությանը պարտավորեցնում է հասնել արտանետումների կրճատման հավակնոտ նպատակներին, այդ թվում նաև մինչև 2029 թվականի տարեվերջը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
«Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց այս նախաձեռնության փոխակերպիչ ներուժ ունենալու հանգամանքը։ «Պարտատոմսերի այս թողարկումը կարևոր քայլ է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման և դեպի պատասխանատու և կայուն թվային ապագա շարժվելու իմաստով: Այն թե՛ ներդրումային հնարավորություն է, և թե՛ միջոց՝ երկրում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն աջակցելու համար»։
ՎԶԵԲ-ի հեռահաղորդակցության, ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Հոլգեր Մունթն ասաց. «Այս նախագիծը կօժանդակի «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության ֆիքսված և շարժական հեռահաղորդակցության ցանցերի արդիականացմանն ու ընդլայնմանը։ Սա «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ մեր համագործակցության հաջող շարունակությունն է, և հպարտ ենք, որ նպաստում ենք Հայաստանի թվային ենթակառուցվածքի կայունությանը և դիմակայությանը»։
Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալքացին ասաց. «ՎԶԵԲ-ի ներդրումը «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության պարտատոմսերի թողարկման մեջ նպաստում է մեր երկու հիմնական ռազմավարական նպատակներին, այն է՝ ամրապնդել տեղական կապիտալի շուկաները և նպաստել Հայաստանի տնտեսության կանաչ անցմանը: Սա կլինի Հայաստանում կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսը, որը լիովին կհամապատասխանի Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի սկզբունքներին։ Ուրախ ենք հայաստանյան կապիտալի շուկայում նոր գործիք ներդնել՝ շարունակելով «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությանն աջակցել վերջինիս աճի ճանապարհին»։
Այս ներդրումը «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ ՎԶԵԲ համագործակցության բարեհաջող շարունակությունն է, որը մեկնարկել է 2022թ-ին, երբ Բանկը ստորագրեց առաջնահերթ պահանջի իրավունքով վարկային համաձայնագիր, որի նպատակն էր ֆինանսավորել ընկերության ներդրումային ծրագիրը։
«Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությունը հանդիսանում է ֆիքսված կապի առաջատար օպերատորը Հայաստանում և երկրում բջջային կապի երկրորդ խոշորագույն օպերատորը։
Մինչ օրս ՎԶԵԲ-ը 2․5 մլրդ եվրո գումար է ներդրել Հայաստանում 221 ծրագրերի շրջանակներում։
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է