SADA-ն, օգտագործելով գեներատիվ AI-ի փորձը, ստացել է Google Cloud-ի նոր մասնագիտացում
Ամպային խորհրդատվության և պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ն ստացել է Google Cloud-ի 11-րդ՝ գեներատիվ AI-ի ծառայությունների, մասնագիտացումը։
Այս մասնագիտացմանը հասնելու համար SADA-ից պահանջվել է Google Cloud-ի գեներատիվ AI (GenAI) ծառայությունների օգտագործման պրակտիկան, հաճախորդների հաջող փորձառությունները և առաջադեմ տեխնիկական հմտությունները, որոնք մանրակրկիտ գնահատվել են Google Cloud-ի և երրորդ կողմի աուդիտորի կողմից: Այս գործընթացի շնորհիվ, SADA-ն ապացուցել է գեներատիվ AI լուծումներ և ծառայություններ զարգացնելու կարողությունը տարբեր ոլորտներում՝ ներառյալ առողջապահությունը, բնագիտությունը, մեդիան, ժամանցը, ֆինանսական ծառայությունները, հանրային ոլորտը և այլն:
Օրինակ, SADA-ն առողջապահական կազմակերպությունների համար մշակել է խելացի պլանավորման գործիք՝ հնարավորություն տալով կառավարել անձնակազմի հերթապահությունները։ SADA-ն նաև հայտնի սպորտային թիմի համար ստեղծել է անհատականացված առաջարկների գործիք՝ երկրպագուների ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով: SADA-ի՝ AI-ի վրա հիմնված լուծումներն օգնել են նաև ապահովագրական մի ընկերության՝ կարևոր գործերի առաջնահերթությունը վերահսկելու գործում։
«SADA-ի հետ աշխատելը մեզ օգնեց գեներատիվ AI-ն ըմբռնելու և լավագույնս օգտագործելու հարցում: Դա մեծ առաջընթաց էր AI-ի հետ աշխատելիս։ Մենք հասկացանք ոչ միայն արհեստական բանականության հայեցակարգը, այլ նաև, թե ինչպես կարող ենք կիրառել այն մեր պրոդուկտներում»,– նշել է առողջապահական կադրերի կառավարման GoEasyCare ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Ռայթը։
«Մեր անհատականացված AI լուծումներն ու ծառայությունները տարբեր ոլորտների հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարելագործել աշխատակիցների և հաճախորդների փորձառությունները և նոր հնարավորություններ ստեղծել աշխատանքային հոսքերն ավելի արդյունավետ ապահովելու համար։ Այս մասնագիտացումը ցույց է տալիս, թե ինչպիսի բազմազան և անհատական ծառայություններ ենք տրամադրում և ինչպիսի նորարարական լուծումներ գտնում՝ մեր հաճախորդների եզակի կարիքները բավարարելու նպատակով»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Դանա Բերգը:
SADA, an Insight company-ն ամպային խորհրդատվության և պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար է, որը տրամադրում է Google Cloud-ի վրա հիմնված լուծումներ։ 2000 թվականից սկսած՝ SADA-ն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության և հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ թվային փոխակերպման խնդիրները, որպեսզի բիզնեսները կարողանան կենտրոնանալ իրենց նպատակներին վրա: SADA-ն գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում և Հայաստանում: Ապահովելով վաճառքի, հաճախորդների աջակցության թիմեր, SADA-ն դիրքավորված է՝ օգնելու իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման բոլոր փուլերում: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 7 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 11 մասնագիտացում և, Gartner Magic Quadrant™ 2023 զեկույցի համաձայն, ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար՝ Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ անվանակարգում։ SADA-ն 4 տարի անընդմեջ ընդգրկվել է Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է