Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
Գիտության շաբաթվա մրցանակաբաշխությունը Կապի թանգարանում էր համախմբել տաղանդաշատ երիտասարդների։ Պարգևատրվեցին «Գիտության շաբաթը` իմ աչքերով», «Աստղային հորիզոն» և «ԳիտաCon» անվանակարգերի հաղթողները։
Նկարչական անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ Ջիմ Հովհաննիսյանի «Մեծ պայթյուն» աշխատանքը, գրական մրցույթում հաղթող ճանաչվեց Արթուր Առաքելյանի «Ուտոպիայի գինը» պատմվածքը, իսկ կոմիքսների անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Լուսինե Պետրոսյանի «Իսկ ի՞նչ, եթե ստացվի» նախագիծը:
«Երբ սկսեցի մտածել, թե ինչ նկարեմ մրցույթի համար, անմիջապես հասկացա, որ իմ թեման լինելու է տիեզերքը։ Մտածեցի, որ սպիտակ խոռոչը համապատասխանում է այս գաղափարին․ այն, ի տարբերություն սև խոռոչի, ոչ թե կլանում, այլ ժայթքում և տարածում է մատերիան։ Սակայն դրա գոյությունը դեռևս գիտականորեն ապացուցված չէ։ Աշխատանքի ընթացքում հասկացա, որ նկարս ավելի շատ Մեծ պայթյունի նման է ստացվում, որը համարվում է տիեզերքի, ամեն ինչի՝ այդ թվում մեր կյանքի սկիզբը։ Իհարկե, սա ավելի շատ մաքուր գիտաֆանտաստիկա է։ Ես պատկերացում չունեմ, թե ինչ տեսք է ունեցել Մեծ պայթյունը․ սա պարզապես իմ մեկնաբանումն է», – ասաց «Գիտության շաբաթը՝ իմ աչքերով» մրցույթում առաջին տեղը զբաղեցրած 16-ամյա Ջիմ Հովհաննիսյանը։
Մրցույթների հաղթողները ստացան խելացի հեռախոսներ, պլանշետներ, ինչպես նաև խելացի ժամացույցներ: Մրցանակները հանձնեց Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
«Մեզ համար կարևոր է խթանել երիտասարդների հետաքրքրությունը գիտության հանդեպ և աջակցել նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը: Այսօրվա մրցանակակիրները ցույց տվեցին, որ գիտությունը կարող է ոգեշնչման անսպառ աղբյուր լինել արվեստի համար», – նշեց Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
Խոսելով մրցույթի մասին՝ Գիտուժ նախաձեռնության գործառնական տնօրեն Լիլիթ Մարգարյանն ասաց, որ արդյունքները տպավորիչ են թե՛ մասնակցության դիմումների քանակով, և թե՛ ներկայացված բովանդակության մակարդակով։ «Սա Գիտուժի և Team Telecom Armenia-ի առաջին քայլն էր՝ Գիտության շաբաթվա շրջանակում ոգեշնչելու Հայաստանի ստեղծարար համայնքներին ստեղծագործել գիտության թեմայով։ Մեծ ուրախությամբ նշում ենք, որ այս նախաձեռնությունը հաջողությամբ իր ավարտին հասավ։ Վստահ ենք, որ այս փորձը պետք է դարձնել շարունակական՝ նպաստելով Հայաստանում գիտական երևակայության և ստեղծարար մտածողության զարգացմանը»։
Team Telecom Armenia-ն, հանդիսանալով Գիտության շաբաթվա գլխավոր գործընկեր, շարունակում է աջակցել երիտասարդ տաղանդների զարգացմանը և գիտության հանրայնացմանը Հայաստանում:
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ–ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է