«Կասպերսկի»-ն հայտնաբերել է Android սարքերի նոր լրտես-տրոյացի
«Կասպերսկի» ընկերության մասնագետները հայտնաբերել են նոր լրտես-տրոյացի և դրան տվել LianSpy անվանումը: Վնասաբեր ծրագիրն օգտագործվում է կիբեռլրտեսության արշավում, որն ուղղված է Ռուսաստանում Android-սարքերի կոնկրետ տերերին։ Ընկերության տվյալներով՝ այն տևում է արդեն մի քանի տարի և այսօր էլ արդիական կիբեռսպառնալիք է օգտատերերի համար։ Գրոհողներն ակտիվորեն թաքցնում են հետքերը, ինչի պատճառով վնասաբեր ծրագրի հայտնաբերումը դժվարացել է։
«LianSpy-ը քողարկվում է համակարգային հավելվածներով և ֆինանսական ծառայություններով: Վնասաբեր ծրագրի ֆունկցիոնալությունը ներառում է վարակված սարքի կոնտակտների ցանկի, ինչպես նաև զանգերի մատյանի տվյալների, տեղադրված հավելվածների ցանկի հավաքումն ու փոխանցումը գրոհողներին։ Տրոյացին ունակ է որոշակի հավելվածներ՝ առավելապես մեսենջերներ բացելիս արտապատկերել սմարթֆոնի էկրանը։ Հարկ է նշել, որ գրոհողներին չի հետաքրքրում զոհերի ֆինանսական տեղեկատվությունը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Դմիտրի Կալինինը։
Գործարկվելիս վնասաբերը «թաքցնում» է իր պատկերակը և աշխատում ֆոնային ռեժիմում, որպեսզի այն չհայտնաբերեն, ինչից հետո այն ակտիվորեն օգտագործում է գերօգտատիրոջ իրավունքները (root իրավունքներ). այդպիսով նա ստանում է սարքի լիարժեք վերահսկողություն և իր ակտիվությունը թաքցնելու հնարավորություն. Օրինակ՝ այն կարող է շրջանցել Android-ի ծանուցումները, որոնք հստակ ցույց են տալիս, որ հեռախոսը տվյալ պահին օգտագործում է տեսախցիկ կամ խոսափող. LianSpy-ն անջատում է կարգավիճակի տողի պատկերակը, որը հայտնվում է էկրանի արտապատկերման ժամանակ։
LianSpy-ն առանձնանում է մոբայլ լրտեսի համար անսովոր տեխնիկաներով: Օրինակ՝ այն օգտագործում է սիմետրիկ և ասիմետրիկ ծածկագրման համադրություն: Բացի այդ, վնասաբեր ծրագիրը չի օգտագործում որևէ գաղտնի ենթակառուցվածք՝ միայն բաց ծառայություններ։ Սա, մասնավորապես, դժվարացնում է արշավը գրոհողների որևէ խմբի վերագրելու գործընթացը։ Երրորդ առանձնահատկությունն այն է, որ տրոյացին ոչ ստանդարտ կերպով է օգտագործում root իրավունքները՝ արտոնությունների բարձրացման փաստը թաքցնելու համար: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ տրոյացին ակտիվանում է խոցելիությունները շահագործելուց հետո։
Այս և նմանատիպ այլ տրոյացիների զոհը չդառնալու համար «Կասպերսկի»-ում խորհուրդ են տալիս.
- ներբեռնել հավելվածները միայն պաշտոնական աղբյուրներից՝ խանութներից և հավելվածներից ու մշակող ընկերությունների կայքերից,
- կանոնավոր կերպով թարմացնել սմարթֆոնի օպերացիոն համակարգը և տեղադրված ծրագրերը,
- օգտագործել հուսալի պաշտպանական լուծում, ներառյալ՝ սմարթֆոններում, օրինակ՝ Kaspersky для Android:
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է