«Կասպերսկի»-ին գործարկել է ԱԲ-ի և նեյրոցանցերի հետ անվտանգ աշխատանքի դասընթաց
«Կասպերսկի» ընկերությունը Kaspersky Automated Security Awareness Platform հարթակում գործարկել է ԱԲ-ի և նեյրոցանցերի հետ անվտանգ աշխատանքի դասընթաց: Կազմակերպությունների աշխատակիցները կկարողանան սովորել, թե ինչպես դիմակայել արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված կիբեռսպառնալիքներին: Ընկերությունը տեղեկացնում է, որ նոր դասընթացն անցնելու համար մասնագիտացված գիտելիքներ կամ հմտություններ պետք չեն, այն նախատեսված է լայն լսարանի համար: Ընդ որում, նոր մոդուլը հատկապես օգտակար կլինի նրանց, ովքեր անմիջականորեն են աշխատում նեյրոցանցերի հետ։ Այն բաղկացած է երկու մակարդակից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է յոթ դասով: Դրանք հասանելի են թվային գրագիտության մակարդակի բարձրացման Kaspersky Automated Security Awareness Platform հարթակում։
Առաջին մակարդակ։ Դրա ընթացքում դասընթացի մասնակիցները կիմանան ԱԲ կիրառող չարագործների սխեմաների մասին և կսովորեն դիմակայել նման կիբեռսպառնալիքներին։ Խոսքը, մասնավորապես, դիպֆեյքերի՝ կեղծ ձայնային և տեսանյութերի, լուսանկարների, ինչպես նաև ֆիշինգային հաղորդագրությունների օգտագործմամբ գրոհների մասին է, որոնք գրելու համար խարդախները կարող են նեյրոցանցեր օգտագործել:
Երկրորդ մակարդակ։ Դրա շրջանակներում մասնագետները պատմում են կիբեռռիսկերի մասին, որոնք կարևոր է հաշվի առնել աշխատանքում ԱԲ-ի օգտագործման ժամանակ։ Նրանք բացատրում են, թե ինչու չպետք է նեյրոցանցեր փոխանցել գաղտնի տվյալներ և ամբողջությամբ դրանց պատվիրակել որոշումների կայացումը։ Դասընթացի մշակողները վեր են հանում ԱԲ-ի օգնությամբ ստեղծված ստեղծագործությունների հեղինակային իրավունքի հարցերը, բացահայտում, թե ինչ վտանգներ են կապված նեյրոցանցերի սահմանափակումների շրջանցման (jailbreak) հետ, ինչպես նաև, թե ինչի համար և ինչպես են չարագործները գրոհում արհեստական բանականության համակարգերը։
Kaspersky Automated Security Awareness Platform-ի օգտատերերին այժմ հասանելի է նաև «Արհեստական բանականություն և նեյրոցանցեր» Էքսպրես դասընթացը: Դա երկրորդ մակարդակի կրճատված տարբերակն է՝ ԱԲ-ի կիրառումը աշխատանքում։
«Տարբեր ոլորտների ընկերությունների աշխատակիցներն օր-օրի ավելի հաճախ են օգտագործում նեյրոցանցերը աշխատանքային խնդիրների լուծման համար, բայց, դրա հետ մեկտեղ, միշտ չէ, որ հաշվի են առնում տեղեկատվական անվտանգության ռիսկերը։ Տեխնոլոգիաները չեն կարողանում տարբերել, թե որ տեղեկատվությունն է գաղտնի և հավաստի, և որը՝ ոչ: Նեյրոցանցերի համար ցանկացած ներմուծված տվյալ աշխատանքի նյութ է, և դրանք կարող են այն անփոփոխ ցույց տալ այլ մարդու՝ ի պատասխան նրա հարցման: Բացի այդ, չարժե մոռանալ նման լուծումների նկատմամբ չարագործների հետաքրքրության մասին, ովքեր դրանց օգնությամբ կարող են ստեղծել իրականին ավելի մոտ ֆիշինգային նամակներ և դիփֆեյքեր: Այս մոդուլը օգտակար կլինի ոչ միայն նրանց, ովքեր օգտագործում կամ ծրագրում են ապագայում օգտագործել նեյրոցանցերը, այլև ընդհանրապես բոլորին, որպեսզի կարողանան ճանաչել և դիմակայել ժամանակակից կիբեռսպառնալիքներին»,- մեկնաբանում է Kaspersky Security Awareness-ի թվային գրագիտության մակարդակի բարձրացման ուղղության փորձագետ Տատյանա Շումայլովան:
Աշխատակիցների թվային գրագիտության մակարդակի բարձրացման հարթակի գործառույթներին, ինչպես նաև այս և այլ մոդուլների բովանդակությանը կարելի է ծանոթանալ անվճար փորձնական տարբերակի շրջանակներում, որը հասանելի է կայքում գրանցվելուց հետո երկու ամսվա ընթացքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է