Kaspersky Safe Kids-ը կրկին ճանաչվել է համացանցում երեխաների պաշտպանության ամենաարդյունավետ լուծումներից մեկը
Մանկական առցանց անվտանգության Kaspersky Safe Kids հավելվածը AV-TEST և AV-Comparatives անկախ կազմակերպությունների թեստավորումների արդյունքում արժանացել է որակի (Approved) հավաստագրերի։ Երկու լաբորատորիաներն էլ նշել են լուծման բարձր արդյունավետությունը տարիքին անհամապատասխան բովանդակության արգելափակման գործում:
«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ Windows հարթակում մեծահասակների համար նախատեսված բովանդակությունը AV-TEST-ի և AV-Comparatives-ի թեստերում արգելափակվել է, համապատասխանաբար, 100% և 98,1%-ով: Kaspersky Safe Kids-ը դարձել է 2015-ից ի վեր AV-TEST-ի թեստերի պատմության մեջ միակ լուծումը, որն այս կատեգորիայում ամենաբարձր արդյունքն է գրանցել, և դա տեղի է ունեցել երկու անգամ (2021 և 2023 թվականներին): AV-Comparatives-ի հետազոտության արդյունքում լուծումը դարձել է միակ հավաստագրվածը հինգ մասնակիցների մեջ: Նույն արդյունքը այն ցույց է տվել 2019, 2021 և 2022 թվականներին։
Թեստավորման լաբորատորիաներից յուրաքանչյուրը փորձարկումներն իրականացնում է իր սեփական մեթոդիկաներին համապատասխան: AV-TEST-ի մասնագետները թեստի համար օգտագործել են 7500 կայք վեց լեզուներով, որոնք վերաբերել են բովանդակության 13 կատեգորիաների։ Դրանց թվում են մեծահասակների բովանդակությունը, բռնության, զենքի և մոլախաղերի ցուցադրումը։ Լուծումը Windows հարթակում արգելափակել է մեծահասակների համար նախատեսված կայքերի 100%-ը, իսկ ընդհանուր առմամբ՝ երեխաներին չհամապատասխանող տարբեր կատեգորիաների նյութերի 92,2%-ը: Android հարթակում լուծումն արգելափակել է մեծահասակների համար նախատեսված կայքերի 99,09%-ը։ Հավելվածն արդեն ութերորդ անգամ անընդմեջ ստացել է AV-TEST-ի հավաստագիր և դարձել միակը շուկայում, որ հասել է նման նվաճման:
AV-Comparatives-ի թեստում Kaspersky Safe Kids լուծումը Windows հարթակում արգելափակել է մեծահասակների համար ռեսուրսների 98,1%-ը՝ ընդ որում՝ չկատարելով որևէ կեղծ գործարկում: AV-Comparatives-ի փորձագետները նաև նշել են Kaspersky Safe Kids-ի լայն հնարավորությունները երեխաների առցանց ակտիվության վերահսկման տեսանկյունից, ինչպես նաև երեխայի սարքում այն փոփոխությունների հայտնվելու արագությունը, որոնք կատարվել են ծնողի սարքից:
«Մանկական առցանց անվտանգությունն առանցքային ուղղություններից մեկն է մեզ համար։ Մեր նպատակն է ծնողներին վստահություն հաղորդել, որ իրենց երեխաները հուսալի պաշտպանված են համացանցում: Մենք հպարտ ենք, որ անկախ փորձագետները հերթական անգամ բարձր են գնահատել մեր ջանքերն այս ուղղությամբ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան:
«Կասպերսկի» ընկերությունը համացանցում երեխաների պաշտպանության համար նախատեսված իր պրոդուկտների հնարավորությունները թեստավորում է 2014-ից։ Kaspersky Safe Kids-ի բոլոր թեստավորումների արդյունքները.
https://www.kaspersky.com/about/awards?filter%5Bproducts%5D=ksk։
Ընկերությունը ոչ միայն թողարկում է մանկական կիբեռանվտանգության պրոդուկտներ, այլև բարձրացնում է համացանցի ամենապատանի օգտատերերի թվային գրագիտության մակարդակը: 2024-ին «Կասպերսկի» ընկերությունը թողարկել է Կիբեռայբբենարան։ Սա գիրք է, որը երեխաներին սովորեցնում է ճանաչել խարդախների հնարքները և գիտակցել առցանց անվտանգության կարևորությունը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է