Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
gg-ի նկատմամբ անարդար վերաբերմունքը կարող է հուսաթափ անել հենց հայկական ստարտափ էկոհամակարգը զարգացնել փորձողներին
17/06/2024 16:19

gg-ի նկատմամբ անարդար վերաբերմունքը կարող է հուսաթափ անել հենց հայկական ստարտափ էկոհամակարգը զարգացնել փորձողներին

Դեռևս 2016-ին, երբ առաջին անգամ պետք է անցկացվեր  Sevan Startup Summit-ը, gg-ն այն քչերից էր, որ հավատացել է նախագծին և դարձել դրա ստեղծման ու կայացման ամենաամուր հիմնաքարերից մեկը:Հայրենական տեխնոլորտի գլխավոր իրադարձություններից այս մեկի հիմնադիրները հայտնում են, որ gg-ն եղել է Sevan Startup Summit-ի առաջին և միակ գործընկերը: Անգամ սամմիթի առաջին վիդեոհոլովակը նկարահանվեց gg-ի ռեսուրսներով և Խաչատուր Գրիգորյանի մտահաղացմամբ:

«2016-ից մինչ օրս սամմիթի հաջողության ճանապարհին մենք Հայաստանից հասանք մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ ու Հնդկաստան: Այս ընթացքում gg-ն տարբեր դերակատարումներումով եղավ և մնում է մեր կողքին: Լինելով առաջին հայկական ստարտափներից մեկը` gg ընկերությունը մեծ դեր է ունեցել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ստեղծման և զարգացման մեջ` ծառայելով օրինակ այլ նորաստեղծ ստարտափ ընկերությունների համար», – հայտնում են Seaside Startup Summit-ի գրասենյակից և կարծում՝ gg-ի նկատմամբ անարդար վերաբերմունքը կարող է հուսաթափ անել այն ընկերություններին, որոնք նույնպես աշխատում են զարգացնել հենց հայկական ստարտափ էկոհամակարգը:

«Հույս ունենք, որ gg-ն ինչպես և պլանավորում էր կմնա ամուր ու կայուն ոչ միայն Հայաստանում, այլև կընդլայնվի և կկայանա ամբողջ աշխարհում»:

Հիշեցնենք՝ հայկական gg ընկերության դեմ հարուցվել է քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ու հասարակական գործունեությունն է: Գործունեության ընթացքում ընկերությունը զբաղվածությամբ է ապահովել հազարավոր մարդկանց մտնելով ՀՀ խոշոր հարկատուների ցանկի մեջ:

Ընկերությունն ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի: Կանգնած է նաև Արցախի հայության կողքին: Արցախի լիարժեք շրջափակման բոլոր օրերին Խաչատուր Գրիգորյանը եղել է Արցախում, իսկ հայրենիքից մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո շատերի համար հենց gg-ն է ապահովել աշխատանք և օժանդակություն:

Լրահոս