Կասպերսկի. Համակարգիչների վրա ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, այլ կիբեռսպառնալիքներն անկում են գրանցել
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին եռամսյակում ծածկագրիչ-տրոյացիների գրոհներից պաշտպանել են 83 270 ունիկալ օգտատիրոջ՝ մեկ տարի առաջվա 60 900-ի դիմաց։ Ընկերության տվյալներով՝ ծածկագրիչների բոլոր այն զոհերի ավելի քան 20%-ը, որոնց տվյալները հրապարակվել են խմբավորումների DLS կայքերում (data leak site), տուժել են LockBit ծածկագրիչից։ 2024-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրիչների 9 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 7070 նոր մոդիֆիկացիա, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ ինը նոր ընտանիք և 3089 նոր մոդիֆիկացիա։ Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին ծածկագրիչների գրոհների ամենաշատը բախվել են Հարավային Կորեայում (0,75%), Բանգլադեշում (0,63%) և Լիբիայում (0,57%) գտնվող օգտատերերը։ Մեկ տարի առաջ այդ ցուցակը գլխավորում էր Եմենը (1,50%), Բանգլադեշը (1,47%) նույն երկրորդ տեղում էր, եռյակը եզրափակում էր Թայվանը (0,65%)։
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին եռամսյակում աշխարհով մեկ մայներներից պաշտպանել են 394 120 ունիկալ օգտատիրոջ։ Անցյալ տարվա հունվար-մարտին մայներների օգտագործմամբ գրոհներ են հայտնաբերվել 403 211 ունիկալ օգտատերերի համակարգիչներում։ Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին հայտնաբերվել է մայներների 6601 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա 1733-ի դիմաց։ 2024-ի նույն ժամանակահատվածում մայներներն ավելի շատ գրոհել են Տաջիկստանում (2,41%), Վենեսուելայում (1,91%) և Ղազախստանում (1,88%) գտնվող օգտատերերին։ Մեկ տարի առաջ Տաջիկստանը (2,87%) գտնվում էր առաջին տեղում, Ղազախստանը (2,52%)՝ երկրորդում, իսկ ահա Ուզբեկստանը՝ (2,30%)՝ երրորդում։
Նվազել է նաև համացանցի միջոցով, այսինքն՝ վեբ-գրոհների քանակը։ 2024-ի առաջին եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 658 181 425 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 152 841 402 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: 2023-ի հունվար-մարտին հետ է մղվել 865 071 227 գրոհ և արձանագրվել 246 912 694 եզակի URL: Ընթացիկ տարվա նույն ամիսներին ամենաշատը նման գրոհներ են հետ մղվել Հունաստանում (14,09%), Բուլղարիայում (13,01%) և Մադագասկարում (12,54%) գտնվող օգտատերերի համակարգիչներում։ Մեկ տարի առաջ այդ վարկանիշը հետևյալ տեսքն ուներ․ Թուրքիա (16,88%), Թայվան (16,01%), Ալժիր (15,95%)։
Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2024-ի առաջին եռամսյակում «Կասպերսկի»-ի ֆայլային հակավիրուսը գրանցել է 31 817 072 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ, իսկ մեկ տարի առաջ՝ 43 827 839։ Ամենաշատը տեղային սպառնալիքների ենթարկված երկրների եռյակը մնացել է անփոփոխ։ Եթե ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այն ուներ հետևյալ տեսքը. Թուրքմենստան (47,55%), Եմեն (43,57%), Աֆղանստան (42,37%), ապա մեկ տարի առաջ Եմենը (45,38%) առաջինն էր, Թուրքմենստանը (44,68%)՝ երկրորդը, իսկ Աֆղանստանը (43,64%) նույն երրորդ տեղում էր։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է