Ինչպիսին էր Թիմային 2023-ը․ Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը
Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։
Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։
Շարունակելով ռազմավարական նշանակության NGN ցանցի կառուցումը՝ ընկերությունն ավարտեց աշխատանքները Սյունիքի մարզի խոշոր քաղաքներում և մյուս մարզերի մեկ տասնյակից ավել քաղաքներում ու գյուղերում։ 25 000 Մբ/վ թողունակությամբ գերարագ կապից արդեն օգտվելու հնարավորություն ունեն 223 000 տնային տնտեսություն Հայաստանի տարբեր բնակավայրերում։
Ընկերությունը նաև վերազինել է 34 բջջային կայան և նոր ներկայացուցչական կետեր ավելացրել Ֆրանկֆուրտի ու Ամստերդամի տվյալների կենտրոններում, ինչը ինտերնետի օգտագործումը Հայաստանում կդարձնի հուսալի ու որակյալ։
Էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու և ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի դարձնելու նպատակով Team-ը գործարկեց Team Energy արագ լիցքավորման կայանները Հայաստանի ողջ տարածքում։ Լիցքավորման կայաններից օգտվելու համար պետք է ներբեռնել Team Energy հավելվածը։
Team-ի այս տարվա ծրագրերից անմասն չմնացին նաև խաղերի սիրահարները․ համաշխարհային ճանաչում ունեցող GeForce Now-ի հետ համագործակցությամբ ընկերությունը մեկնարկեց GeForce Games ամպային ծառայությունը՝ իր բաժանորդներին առաջարկելով ամենասովորական համակարգիչը, հեռուստացույցը, հեռախոսը կամ պլանշետը դարձնել խաղային հզոր սարք ու խաղալ ամենապահանջված խաղերը՝ պարզապես ունենալով գերարագ ինտերնետ։
«Անցնող տարին Team Telecom Armenia-ի համար համարձակ քայլերի և որոշումների տարի էր։ Ուրախ եմ, որ մենք կարողացանք իրականացնել այս մեծ նախագծերը անկախ այն բոլոր մարտահրավերներից ու դժվարություններից, որոնց հանդիպեցինք 2023-ին։ Այս բոլոր հաջողությունների հետևում կանգնած է մեր նվիրված, հետևողական ու երկարաժամկետ մտածող թիմը, բաժանորդները ու գործընկերները։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրին գործադրած ջանքերի ու համագործակցության համար։ Ցանկանում եմ, որ գալիք տարում ամեն օր փորձենք փոխել իրականությունը՝ դարձնելով այն ավելի համարձակ ու նորարար, գունավոր ու ջերմ»,- նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Սեպտեմբերյան ցավալի իրադարձությունների ընթացքում և դրանից հետո Team-ը հեռախոսի ու ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովեց արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ակտիվացնելով 097 կոդով հեռախոսահամարները Հայաստանի տարածքում և տրամադրելով անվճար կապ 6 ամիս ժամկետով։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում Team-ն աջակցել է մի շարք կրթական ու գիտական ծրագրերի, մասնակցել տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներին։ Խրախուսելով թիմային սպորտաձևերի տարածումը ՝ ընկերությունը շարունակել է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, միացել է Միլանի մանկապատանեկան ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի նախաձեռնությանը, որին մասնակցեցին 160 պատանի ֆուտբոլասերներ երկրի տարբեր մարզերից։ Որպես ազգային օպերատոր՝ արժևորելով հայկական մշակույթն ու վերջինիս տարածումը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իրականացրել է «Սիմֆոնիկ ռինգտոններ» նախագիծը՝ ձայնագրելով հայ հայտնի կոմպոզիտորների մեղեդիները ու դրանք վերածելով հեռախոսազանգի։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որն իրականացրել է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է