Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» ութերորդ գործնական կոնֆերանսը
09/06/2023 15:40

«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» ութերորդ գործնական կոնֆերանսը

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հունիսի 9-ին Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացրել է «Kaspersky Security Day» ութերորդ գործնական կոնֆերանսը՝ «Կիբեռանվտանգություն վիրտուոզ կատարմամբ» խորագրով, որը նվիրված էր խոշոր կազմակերպությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։

Կոնֆերանսի մասնակիցներին տեսակապով ողջունել է «Կասպերսկի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։ «Kaspersky Security Day»-ն անցկացրել են ընկերության առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության տեղեկատվական անվտանգության սպառնալիքների ավագ հետազոտող Դմիտրի Գալովը ներկայացրել է «Գործողության վայրը՝ 2023 թվական. ժամանակակից սպառնալիքներ և պաշտպանության մեթոդներ», իսկ մարքեթինգի բաժնի ղեկավար Յանա Շևչենկոն՝ «Նվագախումբը հավաքված է. «Կասպերսկի» ընկերության լուծումների պորտֆոլիո» թեմաները։ «Կասպերսկի»-ի նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Եվգենի Բուդարինն անդրադարձել է «Ձեր կառավարման ներքո. ամեն ինչ տեսնել և ամեն ինչ իմանալ», նա և մարքեթինգի մենեջեր Քսենիա Կոշկինան՝ «Որ սիմֆոնիան ընտրել՝ EDR-ը թե MDR-ը» թեմաներին։ Ընկերության առանցքային կորպորատիվ նախագծերի ուղեկցման խմբի ղեկավար Եվգենի Շևչենկոն գործնական կոնֆերանսի մասնակիցներին ծանոթացրել է «Հարվածային գործիքներ. թիրախային գրոհների դեմ պայքարի խլացուցիչ տեխնոլոգիաներ» թեմային։

««Կասպերսկի»-ում մշտապես հետևում են ամբողջ աշխարհում կիբեռսպառնալիքների լանդշաֆտի զարգացման միտումներին, կանխատեսում դրա վեկտորները և ըստ այդմ կատարելագործում կազմակերպությունների պաշտպանության պրոդուկտների պորտֆոլիոն ու ստեղծում այդ նպատակին ծառայող նոր տեխնոլոգիաներ։ Այս կոնֆերանսում, մասնավորապես, ներկայացվեց, թե ինչպես կարելի է այդ պորտֆոլիոյի բաղադրիչների կիրառմամբ այս կամ այն ոլորտի և չափի կազմակերպության պահանջներին համապատասխան ստեղծել կիբեռպաշտպանության վիրտուոզ համակարգ, որը կգործի որպես ներդաշնակ նվագախումբ՝ նպաստելով կազմակերպության գաղտնի տվյալների պահպանմանը, եկամուտների ավելացմանը և բիզնեսի անընդհատության ապահովմանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

«Kaspersky Security Day»-ի մասնակիցները ընկերության առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։

Կոնֆերանսի ավարտին, նշանավորելով «Կասպերսկի» ընկերության կողմից հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի տոնակատարությունը, մասնակիցները այցելեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան և հուշատուն, ունկնդրեցին Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգը։