«Գրանատուս Վենչուրս»-ը ներդրումներ է կատարել «Էնդոմետրիքս» կազմակերպությունում՝ էնդոմետրիոզի ոչ ինվազիվ ախտորոշման առաջին լուծումը մշակելու համար
Լինելով վենչուրային կապիտալի առաջին ընկերությունը Հայաստանում՝ «Գրանատուս Վենչուրս»-ը հայտարարել է իր նոր ներդրման մասին «Էնդոմետրիքս»-ում, որը զբաղվում է էնդոմետրիոզի հեղափոխական՝ ոչ ինվազիվ ախտորոշիչ լուծման մշակմամբ: Էնդոմետրիոզը կանանց քրոնիկ հիվանդություն է, որը պատճառում է ուժեղ ցավ և հանգեցնում անպտղության: Այն ազդում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 10%-ի վրա, դրա ճշգրիտ ախտորոշումը կարող է տևել մինչև 8 տարի և պահանջում է վիրահատական միջամտություն: Ուստի «Էնդոմետրիքս»-ը յուրօրինակ լուծում է մշակում էնդոմետրիոզը ոչ ինվազիվ կերպով ախտորոշելու համար՝ բացահայտելով էնդոմետրիալ բջիջների գենոմային հատուկ առանձնահատկությունները:
Մրցանակակիր գինեկոլոգ և հետազոտող Յանա Ազնավուրի ղեկավարած «Էնդոմետրիքս»-ը միացել է «Գրանատուս Վենչուրս»-ի խոր տեխնոլոգիական (deep tech) ընկերությունների պորտֆելին: Դոկտոր Ազնավուրը ոգևորություն հայտնեց գործընկերության կապակցությամբ՝ նշելով, որ «Գրանատուս Վենչուրս»-ի կապիտալը և աջակցությունը կօգնեն «Էնդոմետրիքս»-ին շուկա ներկայացնել իր ախտորոշիչ լուծումը և հասնել աճի նոր մակարդակների։ «Գրանատուս Վենչուրս»-ի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը մեծ հեռանկարներ է տեսնում գործընկերության մեջ՝ ընդգծելով իրենց հանձնառությունը՝ աջակցելու շրջադարձային ախտորոշիչ լուծումը շուկա հանելուն, որը կմեղմի բազմաթիվ կանանց տառապանքն ամբողջ աշխարհում:
«Գրանատուս Վենչուրս»-ի ներդրումները կարագացնեն «Էնդոմետրիքս»-ի զարգացումը, կօգնեն ընդլայնելու նրա շուկայավարման ջանքերը և ներգրավելու լրացուցիչ տաղանդներ՝ նպաստելով ընկերության ընդարձակմանը:
«Գրանատուս Վենչուրս»-ը վենչուրային կապիտալի՝ Հայաստանում հիմնադրված առաջատար ընկերություն է: Այն ներդրումներ է կատարում խոր տեխնոլոգիական ստարտափներում, որոնք լուծում են ամենահիմնարար համաշխարհային խնդիրներ:
«Էնդոմետրիքս»-ը, որը Բերկլիում հիմնված ընկերություն է և ունի թիմ Հայաստանում, նպատակ ունի վերափոխելու կանանց առողջապահությունը և դա սկսել է էնդոմետրիոզից: «Էնդոմետրիքս»-ը վերջերս ավարտել է Բերկլի համալսարանի աքսելերատորը և Կանանց առողջության նորարարության գագաթնաժողովի ստարտափների ցուցահանդեսում (Women’s Health Innovation Summit Startup Showcase) արժանացել առաջին տեղի մրցանակին՝ զարգացող ստարտափների անվանակարգում։
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
11:18 05/09/24Հայկ Եսայան. Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է