Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական PopUp School-ը 540 հազար դոլար ներդրում է ստացել
23/01/2023 13:09

Հայկական PopUp School-ը 540 հազար դոլար ներդրում է ստացել

Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից ԱՄՆ կրթական շուկայի համար ստեղծած Popup School կրթական հարթակը վերջին մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ներգրավել է $540,000 դոլար ներդրում՝ գնահատվելով 6 միլիոն դոլար իր նախնական ֆինանսավորման փուլում։ 

Կրթության ոլորտում Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից կուտակած շուրջ 14 տարվա գիտելիքը և փորձն այժմ  ներդրվում է ԱՄՆ կրթական շուկան գրավելու համար։ PopUp School-ը արդեն իսկ հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել`դառնալով ԱՄՆ-ում 2022 թվականի  լավագույն ստարտափ՝ ըստ 2022 Startup of the Year/IT Software by Globee Award և հայտնվելով  2022 Startup of the Year by Guess Education Award-ի լավագույնների ցանկում։ PopUp School-ը նաև մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան հայտնի լրատվական, կրթական կայքերի շրջանում և հայտնվել անգամ ամենահեղինակավոր և ամենահայտնի Forbes ամսագրում։

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի կրթական համակարգը փոփոխության կարիք ունի, և մենք վճռական ենք առաջնորդելու այդ փոփոխությունը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ կրթական համակարգը, ոչ թե կթելադրի երեխային սովորելու մեկ ստանդարտ եղանակ, այլ կուսումնասիրի ու կգտնի երեխայի ուժեղ և թույլ կողմերը, ու կստեղծի հենց իր սովորելու առանձնահատկություններին հարմար կրթական ծրագիր»,-նշում է PopUp School հարթակի համահիմնադիր, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանը։

PopUp School-ը  12-ամյա կրթության համար նախատեսված առցանց ուսուցման անհատականացված հարթակ է, որն իդենտիֆիկացնում է աշակերտի ուսանելու անհատական նախասիրություններն ու առանձնահատկությունները և հատուկ ալգորիթմի միջոցով ստեղծում երեխայի համար այպիսի ծրագիր, որը «կարված է» հենց իր ուսուցման առանձնահատկությունների վրա։ Հետազոտություններն արդեն ցույց են տալիս, որ աշակերտները, որոնք վեցնում են Popup School հարթակի դասերը, 37 տոկոսով ավելի լավ են սովորում դպրոցում։

Սա կրթության ապագան է, և այն այժմ հասանելի է PopUp School-ի միջոցով: