Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Դեկտեմբերի 10-16-ը Հնդկաստանում կացկացվի SSSholidays-ը
26/08/2022 12:54

Դեկտեմբերի 10-16-ը Հնդկաստանում կացկացվի SSSholidays-ը

Դեկտեմբերի 10-16 Սևան Ստարտափ Սամմիթի կազմակերպիչների նախաձեռնությամբ Հնդկաստանի Գոա մարզում անցկացվելու է SSSholidays միջոցառումը։

SSSholidays-ը Seaside Startup Summit-ի նոր ձևաչափերից մեկն է, որը առաջին անգամ հաջողությամբ անցկացվել է ԱՄԷ-ում` 2021թվականի դեկտեմբերին: Այս տարի միջոցառումը կանցկացվի Հնդկաստանում` Գոա մարզում: SSSholidays Goa-ն տարվա սպասված իրադարձություններից մեկն է Հայաստանի, Հնդկաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների  ստարտափ և բիզնես էկոհամակարգերի  ներկայացուցիչների համար: Այն կանցկացվի Գոայում գտնվող բարձրակարգ հյուրանոցներից մեկում՝ ամենագեղեցիկ վայրի բնության մեջ՝ մեկ հարկի տակ հավաքելով շուրջ 500 ձեռներեցների կամ ձեռներեցությամբ հետաքրքրվող անձանց։

Միջոցառման օրակարգը բաղկացած է լինելու և՛ կրթական և՛ ժամանցային բաժիններից։ Լինելու է հատուկ մշակված կրթական ծրագիր, որը ներառելու է պանելային քննարկումներ, մենթորություն, խարույկի շուրջ բանախոսություններ և քննարկումներ։ Ստարտափ թիմերը միջոցառման վերջում մասնակցելու են մրցույթների՝ ստանալով մրցանակներ և ներդրումային առաջարկություններ TripleS-ից և ներգրավված այլ վենչուրային ֆոնդերից։

Մասնակցության ձևաչափերը նախատեսված են ստարտափների, կազմակերպությունների և անհատների համար: Հայտերը ընդունվում են Seaside Startup Summit-ի պաշտոնական կայքէջում մինչև հոկտեմբերի 31-ը։

Ինչպես նշում են կազմակերպիչները՝ միջոցառման գլխավոր նպատակը նեթվորքինգն է։ Նրանք խոստանում են անել ամեն ինչ մասնակիցների հանգիստը հաճելի և օգտակար դարձնելու համար։

Հիշեցնենք, որ բոլորին հայտնի Սիսայդ Ստարտափ Սամմիթ նախագիծը Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից սկսել է իրականացվել դեռևս 2016թ.-ից:

2016-2021 թվականներին Հայաստանում և արտերկրում անցկացված 7 բիզնես ֆորումներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափ ընկերություններ, բանախոսներ, մենթորներ և ներդրողներ ավելի քան 50 երկրից։

Միջոցառման շրջանակներում մինչ օրս իրականացրած ներդրումները գերազանցում են 4 մլն դոլլարը։