ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել տնտեսության համար
Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հրատապ քայլերի իրականացման վերաբերյալ
Ս.թ. ապրիլ ամսից սկսած դոլարի փոխարժեքի սրընթաց անկումը, որը կրիտիկական սահմանի հասավ հունիս ամսին, անհաղթահարելի խնդիրներ է առաջացրել Հայաստանի տնտեսության համար ողնաշար հանդիսացող արտահանող կազմակերպություններից շատերի մոտ։ Նախորդ ամիսների ընթացքում ընկերությունների մեծ մասը չվերականգնվող վնասներ են կրում, որի պատճառով նրանցից ոմանք գտնվում են կործանման եզրին։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վնասները վերաբերում են ոչ միայն ընկերությունների եկամուտին, այլև շուկաների, հաճախորդների ձեռքբերման երկարամյա ջանքերն ի չիք դարձնելուն։
Միաժամանակ նախորդ ամիսներին ոլորտային ասոցիացիաները խնդիրը ներառել են ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության օրակարգ, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, քննարկվել են բազմաթիվ հնարավոր լուծումներ, սակայն դրանք մնացել են խոսակցությունների մակարդակում։
Ստեղծված իրավիճակում հայտարարում ենք, որ՝
- ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար՝ առաջացնելով նոր անկանխատեսելի ռիսկեր։
- Պահանջում ենք, որպեսզի շտապ քայլեր ձեռնարկվեն ընկերությունների վնասների փոխհատուցման, նրանց կենսագործունեության ապահովման ուղղությամբ։
- Տեսական քննարկումներից անմիջապես անցնել գործնական մեխանիզմների ներդրման։
- Ներդրվող գործիքակազմը պետք է հետադարձ վերաբերվի ս.թ. ապրիլ ամսվանից ընկերությունների կողմից կրած վնասներին։
Պատրաստակամություն ենք հայտնում առավելագույն մասնակցություն ունենալ անհրաժեշտ լուծումների մշակման և ներդրման աշխատանքներում։
Անհրաժեշտ գործիքների (միջոցառումների ծրագիր) ներդրման շտապ գործընթաց չլինելը կամ դանդաղությունը լի է տնտեսության համար անկանխատեսելի հետևանքներով։
Բիզնես ասոցիացիաներն այսօրվանից ձևավորում են կոալիցիա՝ այս և այլ կարևոր թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։ Կոալիցիայի հաջորդ նիստը նշանակված է ս.թ. օգոստոսի 9-ին։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
ՏՀՏ գործատուների միություն
Հայաստանի գործատուների հանրապետական միություն
«Մանթաշյանց» գործարարների միություն
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է