
Կայացել է գործարար կանանց համար նախատեսված ծրագրի առաջին փուլի բիզնես ներկայացումների միջոցառումը
Երեկ կայացավ «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի առաջին փուլի ամփոփիչ գործարար ներկայացումների միջոցառումը։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան՝ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Գրանատուս Վենչուրս հիմնադիր/կառավարող՝ Մանուկ Հերգնյանը։
Հաջորդիվ՝ ծրագրի մասնակիցներին մոտիվացնելու նպատակով, իր հաջողության պատմությամբ հանդես եկավ Յուլյա Կլինովայան՝ Perspective հիմնադրամից։
Յուլյան ներկայացրեց, թե ինչպես սկսնակ կին ձեռներեցներն հաղթահարեն իրենց ճանապարհին եղած դժվարությունները, ներգավեն ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար, ինչպես նաև ցուցադրեց իր ընկերության կողմից ստեղծված ծրագիրը։
«Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրն իրականցվում է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից՝ Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։
-
11:15 09/09/25Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
-
17:56 27/08/25Team Telecom Armenia-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդը
-
13:50 25/08/25Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team Telecom Armenia-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը
-
16:34 30/07/25Team Telecom Armenia-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է