Glovo-ի համահիմնադիր Սաշա Միշոդը՝ ընկերության մասին. Մենք իսկապես լավ որակի ծառայություն ենք բերել
Glovo միջազգային պատվերով առաքման ծառայությունը հայաստանյան շուկա մտավ նախորդ տարեվերջին: Մի քանի ամսում ընկերությունը Հայաստանում մեծ հաջողություններ է գրանցել: Glovo-ն բազմաբնույթ առաքման պիոներական հավելված է և առաքման աշխարհի առաջատար հարթակներից մեկը: Հավելվածի միջոցով օգտատերերը ցանկացած պահի կարող են գնել, հավաքել և ուղարկել ցանկացած ապրանք իրենց քաղաքում։
Այս օրերին Երևանում է ընկերության համահիմնադիր Սաշա Միշոդը: Նրա հետ զրուցել ենք Գլովո-ի հաջողությունից, առավելություններից ու առաջիկա անելիքներից:
– Պարոն Միշոդ, կցանկանայինք «Գլովո»-ի պատմությունը ձեզնից լսել: Ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:
– «Գլովո»-ի Պատմությունը սկսվել է 2015-ի սկզբին, Իսպանիայի Բարսելոնայում: Հավելվածի առաջին տարբերակն էլ ենք գործարկել նույն տարվա մարտին Բարսելոնայում: Մեր գլխավոր գրասենյակը ևս հիմնադրել ենք Իսպանիայում: Հիմնադիրներն ենք ես և Օսկար Պիերը: ՄԵկնարկից ի վեր շատ արագ զարգացանք, ընդլայնվեցինք Եվրոպայում՝ Իտալիայում, Պորտուգալիայում, ապա նաև Լեհաստանում, Բալկանյան տարածաշրջանում: Եվ այդպես հասանք այս տարածաշրջան՝ Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, վերջերս նաև՝ Հայաստան: Այսօր Գլովո-ն հասանելի է աշխարհի 25 երկրում, որոնց թվում 7 աֆրիկյան երկիր կա: Գործում ենք աշխարհի 1500 քաղաքում, որոնցում ունենք 3500 աշխատող, 75000 առաքիչ: Ընդհանուր առմամբ՝ ունենք 150 հազար գործընկեր՝ խանութներ, ռեստորաններ, մանրածախ վաճառողներ, որոնք վաճառքն իրականացնում են մեր հարթակում: Ամփոփելով ասեմ՝ ունենք 18 միլիոն ակտիվ հաճախորդ:
– Իսկ այս տարի ընդլայնվելու պլաններ կա՞ն:
– Ներկայումս դիտարկում ենք երկու տարածաշրջան՝ այս տարածաշրջանը և Աֆրիկան: Նաև ընդլայնում ենք մեր գործունեությունն այն երկրներում, որտեղ գործում ենք: Տեսեք՝ մենք գործում ենք Վրաստանի և Հայաստանի երկու քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում, բայց նպատակ ունենք ընդլայնվել ու այստեղ նոր քաղաքներում ևս գործել:
– Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ եք առաջարկում շահառուներին:
– Մենք առաջին իսկ օրվանից բազմաբնույթ ենք, ինչը մեզ առավել մրցունակ է դարձնում: Մեր գործունեությունը բազմաճյուղ է: Ռեստորաններն, այո, մեր ամենամեծ ճյուղն են, մթերային խանութները՝ երկրորդը: Մենք աշխատում ենք թե մեծ, թե փոքր սուպերմարկետների, մեծ ցանցերի, մասնագիտացված խանութների, ինչպես նաև դեղատների հետ: Մատուցում ենք նաև արտակարգ դեպքերի ծառայություն, որն աշխատում է նաև գիշերը։ Օրինակ, կարող ենք ձեզ հասցնել ձեր բանալին, եթե այն ինչ-որ տեղ եք թողել, վերցնել երեխաներին դպրոցից և այլն։
– Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը:
– Կարծում եմ՝ բազմակողմանի աշխատանքը տարբեր երկրներում, տարբեր մշակույթներում, տարբեր լեզուներով և տեղական թիմերի հետ: Լավագույն գործընկերներն ու լավ սպասարկումը նույնպես մեր հաջողության գրավականն են:
– «Գլովո»-ն որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է Հայաստանում, ի՞նչ է այն առաջարկում սպառողներին:
– Մենք սկսել ենք Հայաստանում գործել անցյալ տարվա սեպտեմբերից: Կարծում եմ, որ մենք իսկապես լավ որակի ծառայություն ենք բերել: Շատ ծիծաղելի էր. երբ մենք սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում, հաճախորդներն իրենց լանչը պատվիրում էին առավոտյան ժամը 10:00-ին, և, իհարկե, մենք 30 րոպեում հասնում էինք՝ շաուրմայով կամ լանչի այլ ուտեստով, և նրանք ասում էին՝ դեռ շատ վաղ էր, քանի որ նրանք սովոր էին առաքման համար սպասել 2 կամ 3 ժամ: Այսպիսով, ես կարծում եմ, որ առաջինը իսկապես լավ ծառայությունն է: Մեր հաճախորդները կարող են հավելվածի միջոցով հետևել առաքման գործընթացին՝ երբ առաքիչը վերցրեց ապրանքը, որտեղ է հասել և այլն: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, գուցե դուք ինչ-որ բան եք անում և ցանկանում եք ճշգրիտ իմանալ, թե երբ կհասնի ապրանքը: Ես կարծում եմ, որ լավագույն գործընկերները և հիանալի սպասարկումը մեր հաջողության բանալին են: Մենք քաղաքի մի մասիկն ենք դարձել, և դա շատ բան է ասում: Մենք ունենք Հայաստանում աշխատող 300 առաքիչ և 400 գործընկեր, որոնց 90%-ը փոքր բիզնեսներ են: Սա շատ կարևոր եմ համարում: Այստեղ կարելի է ասել մենք նոր ենք սկսում: Ունենք լավ օրինակներ հարևան երկրներում: Դա ավելին է, քան պարզապես բիզնեսը: Հայաստանում էլ հսկայական աճ ենք արձանագրել և այն շարունակական է: Հիանալի թիմ է հավաքված: Ես իսկապես հիացած եմ ու ոգևորված:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է