CodeSignal. Հայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողները
Մայիսի 24-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթի փակման արարողությունը։ Մրցույթը կազմակերպվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի (RAU), CodeSignal և OneMarketData ընկերությունների, ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից։ Մրցույթին մասնակցեցին շուրջ 100 թիմ։
Փակման արարողության ժամանակ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և հովանավորներ CodeSignal, OneMarket Data ընկերությունների և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչները մրցանակներ և դիպլոմներ հանձնեցին հաղթողներին։ Դիպլոմներ ստացան առաջին 27 տեղերն զբաղեցրած թիմերը։
Մասնակիցների առաջ դրված խնդիրները վերաբերում էին ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC), այլ նաև ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետմանը, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում: Խնդիրների լուծման համար հասանելի էին հետևյալ լեզուները` C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։
Հաղթող ճանաչվեց Space (Սամվել Անդրեասյան, Մեսրոպ Անդրեասյան) թիմը։ Եվս երկու թիմ՝ TiMvOrQ (Վահագն Ալթունյան, Արսեն Համբարձումյան) և Return of Dzec! Dzuk (Ալեքսանդր Աբելյան, Արայի Խալաթյան) ստացան առաջին կարգի դիպլոմ։ Երկրորդ կարգի դիպլոմներ ստացան 13, իսկ երրորդ կարգի՝ 10 թիմ։
Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են տեխնիկական հարցազրույցներ անցկացնել և ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox և Capital One. 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է