Աջակցություն Հայաստանում վերահաստատվող ընկերություններին և պրոֆեսիոնալներին՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և հարակից շուկաներից
Ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Օրիոնը», հաշվի առնելով իրավիճակը Ռուսաստանում, Ուկրաինայում և հարակից շուկաներում, ինչպես նաև «Օրիոնին» ուղղվող բազմաթիվ հարցումները, պատրաստ է համակողմանի գործարար աջակցություն ցուցաբերել դժվարին իրավիճակում հայտնված ընկերություններին, ստարտափերներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին:
«Orion Worldwide Innovations»-ի մասնագետները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում պատրաստ են տրամադրել խորհրդատվական ծառայություններ, հետագայում աջակցել միաձուլումների և ձեռքբերումների (M&A) գործընթացներին, օգնել կադրերի տեղաշարժի հարցերում։ Նման հարցերով կարելի է գրել [email protected] հասցեին:
Միաժամանակ, «Orion Worldwide Innovations»-ը ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար հայտարարում է 2022թ․ BAJ Accelerator աճի արագացման մայիսյան ծրագրի մեկնարկը։ Այն ութերորդն է ընկերության հիմնադրումից ի վեր։ Հայտերն արդեն բաց են դիմումների համար։
«Հաշվի առնելով ընկերությունների և մասնագետների տեղաշարժը, դրանով պայմանավորված նոր զարգացումները, ընկերությունները և տեխնոլոգիական ոլորտի մասնագետները կարող են նաև մասնակցել BAJ Accelerator ծրագրին՝ իրենց աճի և ներդրումների հետագա փուլերի համար: Անցած մեկ տարում կոնկրետ թվերով է ապացուցվել ստարտափների աճի արագացման մեր ծրագրի արդյունավետությունը։ Եթե տեխնոլոգիական ընկերությունները ցանկանում են վենչուրային ներդրողներ ունենալ, մեր աքսելերացիոն ծրագրին մասնակցելը կարճ ճանապարհ է այդ նպատակին հասնելու համար»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:
Ստարտափների աճի արագացման նախորդ յոթ ուսումնական ծրագրերին 7 խմբերով մասնակցել են 88 ստարտափներ, որոնց մեծ մասը կարճ ժամկետում դարձել են ներդրումների ենթակա՝ վերջին մեկ տարում ներգրավելով մոտ 27 միլիոն դոլար «Seed»-ից «Series B» փուլերում։
«Orion Worldwide Innovations»-ը և գործընկեր «BAJ Accelerator»-ն իրենց ցանցում ունեն 90-ից ավելի հրեշտակ ներդրողներ, 600-ից ավելի ակտիվ վենչուրային ներդրողներ և 15 բազմա-ընտանիք (multi-family) վենչուրային գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է