Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ServiceTitan-ը 9.5 մլրդ դոլար գնահատմամբ ներգրավել է 200 մլն դոլար և մուտք է գործում կանաչապատման ոլորտ
01/07/2021 22:12

ServiceTitan-ը 9.5 մլրդ դոլար գնահատմամբ ներգրավել է 200 մլն դոլար և մուտք է գործում կանաչապատման ոլորտ

Հայազգի Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից 2012թ.-ին հիմնադրված ServiceTitan ընկերությունը, որը 2021թ. մարտի վերջի դրությամբ գնահատվում էր 8.3 մլրդ դոլար ներգրավել է ներթական խոշոր ներդրումը։ Խոսքը գնում է Series G ներդրումային փուլում, 9.5 մլրդ դոլար գնահատմամբ, ներգրավված 200 մլն դոլարի մասին։ Փաստորեն 3 ամսում ընկերության արժեքն աճել է 1.2 մլրդ դոլարով։ Այս մասին հայտնում Starthub Armenia-ն։

Միևնույն ժամանակ ServiceTitan-ը ձեռք է բերել Aspire Software ընկերությունը, որը ծրագրային ապահովում է տրամադրում առևտրային կանաչապատմամբ զբաղվող ընկերությունների և անհատների համար։ Սա շատ լուրջ ուղղություն է։ Միայն ԱՄՆ կանաչապատման շուկան գնահատվում է 100 մլրդ դոլար։ Aspire Software ընկերությունն ունի 50,000 հաճախորդ և տեղակայված է Միսուրի նահանգում։ Aspire Software-ի միջոցով տարեկան իրականացվում է 4 մլրդ դոլարի գործարքներ։ Սա ServiceTitan-ի կողմից մինչ այժմ իրականացված խոշորագույն գործարքն է։

Ինչ կայանում է ServiceTitan-ի ցուցանիշներին, ապա պարբերական եկամուտների ծավալը հասել է 250 մլն դոլարի, իսկ ընկերության հարթակների միջոցով իրականացվող գործարքների ծավալը՝ 20 մլրդ դոլարի։

Վահե Կուզոյան և Արա Մահդեսյան