Categories: Business

Hye Combinator – Սփյուռքահայերի նոր նախաձեռնությունը՝ հայկական տեխնոլոգիական համայնքը զարգացնելու համար

Սփյուռքահայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է Hye Combinator (Հայ Կոմբինատոր) մենթորական հարթակը, որը միտում ունի միավորել ՏՏ ոլորտի հայ գործարարներին և խթանել տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Նախագծի մասնակից երկու կողմերը՝ մենթորները և ձեռներեցները հնարավորություն կստանան հաղորդակցվել և համագործակցել միմյանց հետ։ Մենթորները, ովքեր Միացյալ նահանգներում բնակվող փորձառու մասնագետներ են տարբեր ոլորտներում, ուղիղ կապի մեջ կլինեն ձեռներեցների հետ և կօգնեն նրանց
մասնագիտական խորհուրդներով։

Հայ Կոմբինատորը սկսել են երկու սփյուռքահայ գործարարներ. Nicholas Cabraloff-ը՝ ներդրումային վերլուծաբան Whale Rock Capital Management (Վեյլ Ռոք Քեփիթալ Մենեջմենթ) ընկերությունում և Chris Abkarians-ը՝ համահիմնադիր Juno (Ջունո) ֆինթեք ընկերությունում։ Ե՛վ Նիքոլասը, և՛ Քրիսը Հարվարդ Բիզնես Դպրոցի շրջանավարտներ են։

Քրիս Աբկարիանսը նշում է. «Մենք արդեն երկար ժամանակ է ինչ կապի մեջ ենք Միացյալ Նահանգներում գտնվող մի շարք հայ ձեռներեցների հետ և տեսնում ենք, որ շատերը
հետաքրքիր նախաձեռնություններ են սկսել, սակայն տեղյակ չեն միմյանց մասին։ Այդպիսով մտահաղացում առաջացավ ստեղծել մի կապող հարթակ, որտեղ հաջողություն գրանցած անձիք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Իսկ հետագայում մտածեցինք նաև ընդգրկել սկսնակ գործարարներին և կապել նրանց մասնագետների հետ»։

Նիքոլաս Քաբրալոֆը նշում է. «Մենթորի հետ անհատական շփումը արդյունավետ է, բայց էլ ավելի արդյունավետ է, երբ հնարավոր է միաժամանակ տասնյակ մենթորների կարծիքներ լսել։ Այս պատճառով, նախագիծը իրականացնելու համար մենք ընտրել ենք Slack (Սլեք) պլատֆորմը»։

Սլեքում կան առանձնացված խմբեր ըստ թեմաների, ինչպիսիք են օրինակ՝ Ֆինանսավորումներ, Վաճառք և Մարքեթինգ, Ռազմավարություններ, Իրավաբանական Հարցեր, Մարդկային Ռեսուրսներ և այլն։

Ներկա պահին Հայ Կոմբինատորին են միացել ավելին քան 25 մենթորներ, իսկ սկսնակ գործարարների թիվը գնալով ավելանում է։

Հայ Կոմբինատորը ամբողջովին անվճար է։ Դիմելու համար անհրաժեշտ է այցելել գլխավոր կայք և լրացնել հայտը։ Հարկավոր է նշել դիմորդի անունը, linkedin հղումը, և կարճ բնութագիր բիզնեսի մասին։ Ընկերությունը կամ ստարտափը պետք է տեխնոլոգիական բնույթի լինի։ Խրախուսվում է, որ դիմորդները անցած լինեն գաղափարի փուլը։ Այն անձիք ովքեր ցանկանում են դառնալ մենթոր, կարող են գրել նամակ հետևյալ էլ. հասցեին ՝ info@hyecombinator.com

Recent Posts

Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ապրիլի 16-ին կայացած 20-րդ համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: ողջույնի խոսքով հանդես…

1 hour ago

ԱՏՁՄ-ն ամփոփում է «Բանակից ՏՏ» ծրագրի ընթացիկ արդյունքները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2020 թ.-ի դեկտեմբերին հայտարարեց «Բանակից ՏՏ» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Պայմանավորված  2020 թ.-ի  սեպտեմբեր…

3 weeks ago

DISQO-ն ԱՏՁՄ-ի գործընկերությամբ տեխնոլոգիական դասընթացներ է մեկնարկում Արցախյան 2-րդ պատերազմին մասնակիցների համար. գրանցումը բաց է

Ապրիլի 15-ից կմեկնարկեն «Gate to Product Management» և «Java Basics» դասընթացները ԱՏՁՄ-ի «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում։ Դասընթացները կվարեն DISQO…

4 weeks ago

Ucom-ը փորձարկում է մինչև 1գբիթ/վրկ արագությամբ ցանց

Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ  մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի, ինչպես…

4 weeks ago

Ինչպե՞ս գնել Բիթքոին. հեշտ և վստահելի ճանապարհը

Վերջերս կրիպտոարժույթների շուկաներում ահռելի աճ է գրանցվում: Վստահ ենք` մտածել եք բիթքոինի մասին։ Հնարավոր է` նույնիսկ մտածել եք գնել կամ…

2 months ago

Renderforest ընկերությունը գործարկել է գրաֆիկ դիզայնի նորարարական գործիք

Renderforest ընկերությունը ուրախությամբ հայտնում է իր նոր գործիքի՝ գրաֆիկ վիզուալներ պատրաստելու համար նախատեսված հարթակի թողարկման մասին, ինչը սկիզբ է դնում…

3 months ago