Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Pinterest-ը կատարելագործում է աշխարհագրական տեղանքների որոնումը
17/06/2014 12:26

Pinterest-ը կատարելագործում է աշխարհագրական տեղանքների որոնումը

Pinterest-ը բարելավում է աշխարհագրական տեղանքների որոնման ծառայության որակը ինչպես վեբ տարբերակում, այնպես էլ iOS հավելվածում: Թարմացված որոնումն է՛լ ավելի արագ և «խելացի» է դարձել: Բացի այդ, ծառայությունը համալրվել է ակնթարթային հուշումներով: Բոլոր թարմացումներն իրականացվել են Twofishes ծրագրի միջոցով, որը մշակվել է Foursquare ընկերության ծրագրավորողների կողմից:

Նոր ալգորիթմը օգտատերերի հարցումները բաժանում է երկու մասի՝ առանձնացնելով բուն օբյեկտն ու դրա գտնվելու վայրը: Նույն աշխարհագգրական անուններով տեղանքներ կարող են հանդիպել աշխարհի տարբեր անկյուններում: Ծառայությունն օգտատերերին է ներկայացնում բոլոր տարբերակներն ու ընտրության հնարավորութմյուն տալիս:

Ընկերության կողմից իրականցված թարմացումների անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ ներկայումս ծառայությունում ճանապարհորդության հետ առնչվող ավելի քան մեկ միլիարդ փին է հաշվվում: Իսկ վերջին կես տարվա ընթացքում ընդհանուր փիների քանակը 50% աճ է գրանցել: