Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Baidu որոնողական համակարգը կանխատեսելու է հարբուխի համաճարակը
13/06/2014 12:47

Baidu որոնողական համակարգը կանխատեսելու է հարբուխի համաճարակը

Չինական Baidu որոնողական համակարգը Big Data ծրագրի շրջանակներում մտադիր է վերահսկել օգտատերերի կողմից իրականացվող որոնումները, որոնք պարունակում են «հարբուխ», «մրսածություն», «բարձր ջերմություն» և նման մի շարք արտահայտություններ: Երկրի տարբեր շրջաններում իրականացվող որոնումների հաճախականությունը վերլուծելով՝ համակարգը հիվանդությունների սրման վերաբերյալ սեփական կանխատեսումները ձևավորելու հնարավորություն կունենա:

Ամենաբարդ խնդիրը, որ դրվել է Baidu ծրագրավորողների առջև, ալգորիթմների մշակումն է, որոնց օգնությամբ կհաջողվի պարզել հարբուխով տառապողների ճշգրիտ քանակը: Այս ամենին զուգահեռ վերահսկվելու և վերլուծության են ենթարկվելու նաև միգրացիայի վերաբերյալ տվյալները:

Նշենք, որ առկա տեխնոլոգիաների շնորհիվ Baidu որոնողական համակարգն արդեն իսկ կարողանում է վերահսկել արժեթղթերի և անշարժ գույքի շուկաների վիճակագրությունը: