Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Beeline-ն ընդլայնում է Hi-Line ծառայության հասանելիությունը
17/12/2013 16:04

Beeline-ն ընդլայնում է Hi-Line ծառայության հասանելիությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի հեռախոսաֆիկացման և Լոռու մարզի Ախթալա քաղաքի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին։ Աշխատանքների արդյունքում կտեղադրվեն նոր մայրուղային գծեր, այդ թվում՝ օպտիկամանրաթելային, կվերակառուցվեն գործող կապի հանգույցներն, իսկ Ախթալա քաղաքի  գործող բաժանորդային գծերը կվերամիցվեն նոր թվային կայանին։ Վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերի վերջին։

Միևնույն ժամանակ «ԱրմենՏել» ընկերությունը կիրականացնի ADSL2+ տեխնոլոգիաների տեղադրում Տավուշի մարզի Ոսկեպար և Աչաջուր համայնքներում, ինչի արդյունքում համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններից:

«Ձգտելով դարձնել կյանքն ավելի լավ՝ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է  զարգացնել կապի ենթակառուցվածքները մարզերում: Ուրախ եմ տեղեկացնել, որ ավարտելով նոր տարվա նախաշեմին արդիականացման աշխատանքները մենք կկարողանանք պարգևել Ախթալայի, Աչաջուրի, Ոսկեպարի և Ծաղկահովիտ մեր հաճախորդներին հասանելիություն նոր ժամանակակից տեխնոլոգիաներին և Beeline ծառայություններին», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել»-ից հայտնում են, որ ընկերությունը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ, հոկտեմբեր ամսին թվայանցվել էր Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը։

Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ: