Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում
26/02/2024 11:22

Տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում, որին մասնակցել են ոլորտային միությունների, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Նա ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունն ու համայնքի հետ ուղիղ երկխոսությունը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են օրենսդրական նախաձեռնության տնտեսական հիմնավորումները, հարկային արտոնությունների շնորհիվ արձանագրված բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճի դինամիկան 2018-2022թթ.-ին, ԲՏ ոլորտի զարգացման դրական ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա:

Այս և նախորդ հանրային քննարկումների ընթացքում բարձրաձայնված հարցերը, ոլորտի զարգացման հետ կապված մտահոգությունները, հնչած մտքերն ու առաջարկները հաշվի կառնվեն օրենսդրական նախաձեռնության շրջանակներում: