374
21
2808
Աշխատանք. մրցույթ mLab «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի» ղեկավարի պաշտոնի համար

Աշխատանք. մրցույթ mLab «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի» ղեկավարի պաշտոնի համար

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության եւ մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) ղեկավար (մենեջեր)» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է` ապահովել Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավարումը  եւ գործունեության համակարգումը, ներառյալ դասընթացները, տեխնիկական եւ ադմինիստրատիվ գործունեությունը:

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

- Բարելավել mLab-ի ինքնաֆինանսավորման բիզնես մոդելը եւ նպատակները  սահմանող նախնական Բիզնես Պլանը,
- Սահմանել եւ ապահովել անրհաժեշտ հասույթ/ֆինանսավորում mLab-ի Բիզնես Պլանի իրականացման` ֆիանասական եւ առաջխաղացման նպատակների իրագործման համար,
- Վերահսկել mLab-ի գործունեությունը ըստ Բիզնես Պլանի` ապահովելով ռազմավարական եւ ֆինանսական նպաատկների իրականացում,
- Կառուցել և ղեկավարել ռազմավարական հարաբերությունները տեխնոլոգիական եւ գիտական  համայնքների եւ պետական մարմինների գործընկերների միջև,
- Հաստատել անհրաժեշտ հարաբերություններ գործընկերների հետ Հայաստանում, Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում,
- Ապահովել mLab-ի պատշաճ ներկայացումը եւ ծառայությունների  շուկա դուրս բերումը,
- Ղեկավարել mLab-ի գործունեությունը, ներառյալ կենտրոնի անձնակազմի/խորհրդատուների ընտրություն, ֆինանսական եւ գործառնական համակարգում եւ վերահսկողություն,
- Ղեկավարել mLab-ի կողմից մոբայլ ոլորտի գործարարներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերը, ներառյալ հնարավոր շահառու թիմերի/ընկերությունների ընտրությունը, ինչպես նաեւ աջակցություն տրամադրել ձեռնարկատերերին բիզնես եւ տեխնիկական խնդիրների լուծման հարցում,
- Գնահատել մոբայլ ոլորտի գործարարների և mLab ECA-ի այլ շահառուների կարիքները` տրամադրված ծառայությունների նպատակահարմարությունը ապահովելու համար:   
- Մշակել մոբայլ լուծումների ոլորտի զարգացման եւ ծրագրավորողների համայնքի մեծացման նպատակով կրթական հաստատությունների հետ համագործակցության ռազմավարություն,
- Ստեղծել արդյունավետ եւ համագործակցային աշխատանքային միջավայր` արդյունավետ կառավարման եւ mLab-ի աշխատակիցների եւ հաճախորդների կողմից բարձրացված խնդիրների պատրաստակամ կեպրով լուծման միջոցով  եւ այլն:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. օգոստոսից` մեկ տարվա ընթացքում` հետագա երակարացման հնարավորությամբ:

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին եւ պետք է լինի/ունենա`

- Բարձրագույն կրթություն ճարտարագիտության եւ/կամ բիզնեսի կառավարման բնագավառում,
- Բիզնեսի զարգացման եւ ռազմավարության մշակման զգալի փորձ (ավելի քան 3 տարի) խոշոր ՏՏ/ԲՏ ընկերություններում եւ/կամ բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի կառավարման հարուստ փորձ (ավելի քան 5 տարի) Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում,
- Տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին բիզնեսի զարգացման ու կառավարման տարբեր հայեցակետերում աջակցություն ցուցաբերելու հարուստ փորձ,
- Հայաստանի ՏՀՏ ոլորտի եւ ոլորտի զարգացման տեղական ու համաշխարհային ներկայիս միտումների գերազանց իմացություն,
- Մոբայլ տեխնոլոգիաների իմացություն,
- Վերլուծական, կառավարման եւ բանակցային գերազանց հմտություններ,
- Թիմային աշխատանքը կազմակերպելու եւ կառավարելու ունակություն,
- Հաղորդակցման եւ ներկայացման գերազանց հմտություններ,
- Հայերենի, անգլերենի եւ ռուսերենի գերազանց իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ սույն թվականի հունիսի 25-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն եւ կենսագրական թերթիկ ստորեւ նշված հասցեով:

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային փոստով:

ՀՀ Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին
Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Հեռախոս. (037460) 700-343, 700-390
Ֆաքս. (037410)  545-708
Էլ. փոստ. info@ffpmc.am

Կարճ հասցե: geek.am/u/4045.html
Հայաստան Աշխատանք mLab Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա Ֆինանսների նախարարություն Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2574 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Samsung-ը ճկվող էկրանով սմարթֆոն է ցուցադրել

Լաս Վեգասում կայացած CES-2018 ցուցահանդեսի ավարտից անմիջապես առաջ Samsung կորպորացիան ցուցադրել է Galaxy X գաղտնի սմարթֆոնը։ Ցուցադրությունը կազմակերպվել է սահմանափակ թվով հյուրերի համար։ Հյուրերին չի թւյլատրվել ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

Beeline. բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։ Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, ...

Various

image

Ռոստելեկոմ. Իվանա Չաբբաքը Հայաստանում՝ վարպետության հատուկ դասընթաց

Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրներին ներկայացավ աշխարհահռչակ Իվանա Չաբբաքը․ հոլիվուդյան հայտնի մասնագետի վարպետության դասը հատուկ հայ հանդիսատեսի համար անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով։ Իվանա Չաբբաքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram