374
21
2808
Apple-ը վերջապես ներկայացրել է iPhone 6 և iPhone 6 plus սմարթֆոնները

Apple-ը վերջապես ներկայացրել է iPhone 6 և iPhone 6 plus սմարթֆոնները

Ժամեր առաջ Apple-ը վերջապես ներկայացրել է իր շարժական սարքավորումների նոր սերունդը: Ինչպես և սպասվում էր միանգամից ներկայացվել է երկու սմարթֆոն՝ iPhone 6 և iPhone 6 plus, որոնք տարբերվում են չափով: Հիշեցնենք, որ Apple-ը 2007թ.-ի թողարկել iPhone-ը, 2008-ին՝ iPhone 3G-ն, 2009-ին՝ iPhone 3GS-ը, 2010թ.-ին՝ iPhone 4-ը, 2011թ.-ին iPhone 4S-ը, 2012թ.-ին՝ iPhone 5-ը, 2013թ.-ին iPhone 5C և iPhone 5S մոդելները:

Նոր iPhone 6-ի դիսփլեյի չափը 4.7" է, ինչը նախկին iPhone-ին գերազանցում է 0.7"-ով, իսկ iPhone 6 plus-ի դիսփլեյի չափը 5.5" է:  Երկու մոդելների դիսփլեյներն էլ Retina HD են: iPhone 6-ի դիսփլեյի կետային խտությունը 1334x750 (326ppi) Է: iPhone 6 plus-ի դեպքում այս ցուցանիշը 1920x1080 (401ppi) է: Երկու սմարթֆոնն էլ բավական բարակ են ստացվել, եթե iPhone 5s-ը 7.6մմ էր, ապա iPhone 6-ը՝ 6.9մմ, իսկ iPhone 6 plus-ը՝ 7.1մմ:

Սմարֆոնները զինված են քառամիջուկ A8 նոր 64-բիթ պրոցեսորով, որը 50%-ով ավելի էներգաարդյունավետ է, քան նախկին A7 պրոցեսորը: Այն նաև A7-ից չափերով փոքր է 25%-ով և զգալիորեն ավելի արագագործ:

Սմարթֆոնները երեք գույնի են՝ արծաթագույն, ոսկեգույն և մոխրագույն: Մոդելները կառաջարկվեն 3 տարբեր ծավալի ներքին հիշողությամբ՝ 16GB, 64GB և 128GB: Նոր iPhone-ների նախապատվերները կմեկնարկեն սեպտեմբերի 12-ից, իսկ վաճառքները՝ սեպտեմբերի 19-ից: ԱՄՆ բջջային օպերատորների հետ երկու տարվա պայմանագիր կնքելու դեպքում նոր սմարթֆոնների գները հետևայլն են՝ iPhone 6 - $199 - 16GB, $299 - 64GB և $399 - 128GB, իսկ iPhone 6 plus-ը ունի հետևայլ գները՝ $299 - 16GB, $399 - 64GB և $499 - 128GB:

Նշենք, որ երկու սմարթֆոնն էլ աշխատում են iOS 8 նոր օպերացիոն համակարգով, որը մի քանի օրից հասանելի կլինի նաև Apple-ի այլ սարքավորումների համար:

Այլ նորամուծություններից նշենք, որ սմարթֆոնների վրա տեղադրվել է բարոմետր, որը թույն կտա իմանալ, թե ծովի մակարդակից քանի մետրի վրա եք գտնվում: Սմարֆոններն աշխատում են բոլոր ժամանակակից կապի միջոցներով, անգամ VoLTE տեխնոլոգիայով: Տվյալների ներբեռնման արագությունը հասնում է մինչև 150 Մբիթ/վ: Apple-ը սմարֆոնների համար թողարկել է նաև բազմերանգ սիլիկոնե և կաշվե պատյաններ:

Զգալիորեն կատարելագրոծվել են սմարթֆոնների հիմնական և դիմային տեսախցիկները, ինչը թույլ է տալիս բոլորովին այլ որակի նկարներ ստանալ: Սմարթֆոնները կարող են նաև նկարել վայրկյանում 240 կադր արագությամբ տեսանյութեր, ինչը հնարավորություն է տալիս մի քանի անգամ դանդաղեցնել դիտվող նյութի ընթացքը:

Սմարթֆոնների հետ միասին ներկայացվել է Apple Pay շարժական վճարումների համակարգը, որն աշխատում NFC տեխնոլոգիայով և iWatch խելացի ժամացույցները, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում:

Կարճ հասցե: geek.am/u/4330.html
Video Apple NFC iWatch Սմարթֆոններ iPhone 6 iPhone 6 plus Apple Pay Smartphones Apple Photo Video

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2574 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Samsung-ը ճկվող էկրանով սմարթֆոն է ցուցադրել

Լաս Վեգասում կայացած CES-2018 ցուցահանդեսի ավարտից անմիջապես առաջ Samsung կորպորացիան ցուցադրել է Galaxy X գաղտնի սմարթֆոնը։ Ցուցադրությունը կազմակերպվել է սահմանափակ թվով հյուրերի համար։ Հյուրերին չի թւյլատրվել ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

Beeline. բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։ Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, ...

Various

image

Ռոստելեկոմ. Իվանա Չաբբաքը Հայաստանում՝ վարպետության հատուկ դասընթաց

Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրներին ներկայացավ աշխարհահռչակ Իվանա Չաբբաքը․ հոլիվուդյան հայտնի մասնագետի վարպետության դասը հատուկ հայ հանդիսատեսի համար անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով։ Իվանա Չաբբաքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram