237
Web
Կայացել է «.հայ» դոմենային գոտու բացման շնորհանդեսը

Կայացել է «.հայ» դոմենային գոտու բացման շնորհանդեսը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր կայացավ «.հայ» հայատառ դոմենային գոտու բացման շնորհանդեսը, որի գործարկման որոշումը նախարարությունը կայացրել էր ս.թ. մարտ ամսին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին հայատառ «.հայ» դոմենային գոտու գործարկման առթիվ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը մասնավորապես նշեց. «Այսօր մեր երկիրը կանգնած էլրջագույն մարտահրավերների առջև, և հայատառ դոմենային գոտու աշխատանքի սկիզբը կարող է իր կարևոր դերն ունենալ՝ բոլորիս միավորելով մեր ազգային արժեքների շուրջը»։ Գագիկ Թադևոսյանն ընդգծեց, որ «.հայ» դոմենային գոտում «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը:

Ամբողջությամբ հայատառ, ներառյալ հասցեագրման տողը,  ինտերնետային կայքերի աշխատանքի սկիզբը հայերենի տարածման համար մեծ նշանակություն ունի։ «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական  տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից  բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում: Միևնույն ժամանակ կնպաստի հայոց լեզվի կիրառման ընդլայնմանը ինչպես առօրյայում, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և ընդլայնման հարցում:

Հարկ է նշել, որ հայատառ համացանցային դոմենային գոտին տարածաշրջանում  առաջիններից  է՝ ստեղծվող կիրիլիկ դոմենային գոտիների հետ համընթաց։  Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը համացանցից օգտվողներին հնարավորություն կտա տեղեկությունը համացանցում տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ:

Հայատառ դոմենային գոտու գործարկմանը մասնակցել են պետական, հասարակական, մասնավոր ընկերություններ, ՀՀ գիտությունների ակադեմիայի կառույցներ։

Նշենք, որ «.am» դոմենային անունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 1994 թվականին, և այն գրանցելու իրավունքը նույն թվականին ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, որին էլ հենց տրամադրվել է «.հայ» դոմենի կառավարումը: Վերոնշյալ հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց, որ «.հայ» դոմենի գործարկման գործընթացը սկսվել է  2012 թվականին, և ամենադժվար հարցն այն էր, թե ինչ դոմենային անուն պետք է ընտրվի. «Հնարավոր էր ընտրել, պարզապես, «.ամ»-ը հայատառ կամ այլ անուն, բայց «Ինտերնետ հանրությունում» և այլ կազմակերպություններում մոտ կես տարի քննարկումների ընթացքում որոշվեց, որ ամենագեղեցիկը « .հայ-ն է»:

Ըստ Գ. Սաղյանի՝ աշխարհում ազգային լեզուներով դոմենները սկսել են գործածվել 2008 թվականից. «Մենք, փաստորեն, 8 տարի ուշացել ենք: Նշեմ, որ սկսողը Չինաստանն էր, հետո Ռուսաստանը, այնպես որ, հայերեն դոմեն չբացելը նշանակում էր ընդհանուր զարգացման ճանապարհից հետ մնալ: Սա գործընթաց է, որն անհրաժեշտ է, առավել ևս, որ ունենք համապատասխան օրենսդրական ակտեր»:

Հայատառ դոմենի ստեղծման կարևորությանն անդրադարձավ նաև տառաստեղծ Ռուբեն Թարումյանը՝ նկատելով, որ  սա, ըստ էության, սկիզբն է մի երկար ճանապարհի, որը պետք է անցնենք՝ հայացնելու համար համացանցը:

«Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ի՞նչ նշանակություն ունի, թե հասցեն ինչպես է գրվում, բայց ինձ համար սա սկզբունքային է: Պատկերացրեք՝ մի հայտարարություն, որն ուղղված է հայկական լսարանին և ամեն ինչ հայերեն է գրված, բայց հասցեն ստիպված ենք լատինատառ գրել: Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչու հնարավորություն չկա  գրելու հայատառ, այլ այն, որ սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մեր կյանքի նաև այդ փոքրիկ հատվածը լինի մեր պետական լեզվով և Հայոց այբուբենով», - ասաց Ռ. Թարումյանը և հավելեց, որ հայատառ դոմենի գործարկումը խթան կլինի, որպեսզի մարդիկ ևս մեկ անգամ հիշեն հայատառ գրելու մասին և օգտվեն այդ հնարավորությունից:

Ի դեպ, «.հայ» հայատառ դոմենային գոտում գրանցվելու համար այսօր արդեն կա 150 հայտ, որից 70-ը՝ գերատեսչություններից:

Կարճ հասցե: geek.am/u/5281.html
Գրիգորի Սաղյան ․հայ Ռուբեն Թարումյան Domain

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2962 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա աշխատում է  ընկերությունում 2008 ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա: Մասնավորապես, ներկայացված են հիմնական ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS