Web

Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Similarweb. Հայաստանից ամենաշատ այցելություն ունեցող կայքերը – փետրվար 2015
09/03/2015 13:31

Similarweb. Հայաստանից ամենաշատ այցելություն ունեցող կայքերը – փետրվար 2015

Similarweb ինտերնետ վիճակագրական և վերլուծական հարթակը հերթական անգամ թարմացրել է կայքերի այցելությունների տվյալները՝ հրապարակելով 2015թ.-ի փետրվարի ցուցանիշները:

Հրապարակված տվյալների համաձայն 2015թ.-ի փետրվարի ընթացքում Հայաստանից ամենաշատ այցելություն ապահոված կայքերը հետևյալն են՝ 1. Facebook. com, 2. Odnoklassniki.ru, 3. Youtube.com, 4. Google.am, 5. Google.com (նեռառյալ նաև gmail) 6. Google.ru, 7. Mail.ru, 8. Vk.com, 9. Yandex.ru և 10. List.am:

Ինչպես տեսնում ենք առաջատար տասնյակում ներկայացված է 3 սոցիալական կայք, 1 տեսահարթակ, 3 էլեկտրոնային փոստի համակարգ, 2 որոնողական համակարգ և 1 հայտարարությունների հարթակ:

Տասնյակում ներկայացված միակ հայկական նախագիծը List.am հայտարարությունների հարթակն է: