Web

Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

GTA V խաղի համակարգչային տարբերակի թողարկումը հետաձգվել է մինչև մարտի 24-ը
14/01/2015 11:40

GTA V խաղի համակարգչային տարբերակի թողարկումը հետաձգվել է մինչև մարտի 24-ը

Rockstar Games ստուդիան հայտնել է Grand Theft Auto V խաղի համակարգչային տարբերակի թողարկման ամսաթվի հետաձգման մասին: Հիշեցնենք, որ ի սկզբանե խաղի վերոհիշյալ տարբերակի թողարկումը նախատեսվում էր այս տարվա հունվարի 27-ին:

Կայքում հրապաակված հայտարարության մեջ ծրագրավորողները ներողություն են խնդրել GTA-յի սիրահարներից և նշել, որ խաղի վերջնական տարբերակը կատարելագործելու համար ևս մի քանի շաբաթ է պահանջվում, այդ իսկ պատճառով թողարկման ամսաթիվը հետաձգվում է մինչև սույն թվականի մարտի 24-ը:

Իսկ ինչ վերաբերում է Playstation 4 և Xbox One նոր սերնդի կցորդներին, ապա GTA V խաղի՝ դրանց համար նախատեսված տարբերակները թողարկվել են 2014 թվականի նոյեմբերի 18-ին: