Web

Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Excel-ի 8 տարբեր շաբլոններ, որոնք օգտակար կլինեն առօրյա կյանքում
19/12/2014 13:30

Excel-ի 8 տարբեր շաբլոններ, որոնք օգտակար կլինեն առօրյա կյանքում

Իր գոյության երկար տարիների ընթացքում Microsoft Excel-ն անփոխարինելի «աշխատանքային հարթակ» է դարձել այն մարդկանց համար, ովքեր օրվա մեծ մասը համակարգչի առջև նստած են անցկացնում:  

Գովելի է այն փաստը, որ Microsoft ընկերությունը ջանք չի խնայում օգտատերերի կարիքները բավարարելու համար: Այն հնարավորություն է տալիս անգամ iOS և Android սարքերում օգտվել Excel-ում հասանելի ծառայություններից: 

Հարկ է հիշել, որ առաջարկվող շաբլոնները ենթակա են փոփոխման: Յուրաքանչյուր օգտատեր, ելնելեվ սեփական կարիքներից ու ցանկություններից, կարող է ձևափոխել այն:  Սակայն մինչ ուղղումներին անդրադառնալը, առաջարկում ենք ծանոթանալ Excel-ին առնչվող որոշ գաղտնիքների ու օգտակար հնարքների ցանկին: 

Excel-ն առաարկում է կազմել առաջադրանքների ցանկը, նշել դրանց կատարման վերջնաժամկետը, ընտրել պատասխանատու անձանց և անմիջապես Excel-ից հետևել առաջադրանքների կատարման գործընթացին:
 
Ցանկացած ճանապարհորդություն պետք է ի սկզբանե մանրամասն պլանավորված լինի: Եվ որպեսզի չմոլորվել թղթերի ու թվերի բազմության մեջ, առաջարկում ենք օգտվել ուղևորության հաշվիչի ծառայություններից: Բացի բուն հաշվարկից, բոլոր հնարավոր ծախսերը նմուշում կարելի է արտահայտել տոկոսներով և ներկայացնել դիագրամի տեսքով:
 
 
Այս նմուշն առավելապես օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր վարձով են հանձնում իրենց բնակարանը: Վարձակալներին ընդունելուց առաջ մի՛ մոռացեք կազմել բնակարանում առկա գույքի ցանկը, քանի որ հետագայում այն կօգնի խուսափել մի շարք խնդիրներից: 
 
Էլեկտրոնային այս նմուշը հնարավորություն կտա ցանկացած հերթականությամբ դասավորել կոնտակտների ցանկը, ինչպես նաև կիսել դրանք այլ օգտատերերի հետ:
 
Այս գործիքն օգտագործվում է որևէ նախագծի հետ կապված աշխատանքների պլանն ու գրաֆիկը ներկայացնելու նպատակով: Այն հնարավորություն է տալիս հատուկ աղյուսակ կազմել, առաջադրանքները բաժանել մի քանի էտապների և նախապես պլանավորել հետագա քայլերի հաջորդականությունը: 
 
Սա թերևս լավագույն միջոցն է հեռավոր բարեկամներին ճանաչելու և միավորելու համար: 
 
Տան անդամների «հիշողության կարճատև կորուստը» կանխելու համար Excel-ի այս ծառայությունն առաջարկում է հերթականությամբ նշել բոլորի անունները, թվարկել պարտականությունները, բաշխել դրանք ըստ շաբաթվա օրերի, այնուհետև տպել ցուցակն ու փակցնել սառնարանին: 
 
Օրվա պլանները մոռացության չմատնելու նպատակով շատերը նախընտրում են օրագիր պահել և գրի առնել դրանք: Առաջարկվող նմուշի առավելությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս աշխատանքայն յուրաքանչյուր ժամը տրոհել 15 րոպեանոց հատվածների: