Web

Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Երևանի 10 լավագույն ռեստորանները ըստ Tripadvisor-ի
05/06/2014 09:33

Երևանի 10 լավագույն ռեստորանները ըստ Tripadvisor-ի

Tripadvisor-ը հանդիսնաում է #1 կայքը այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են հետազոտել այն քաղաքը, ուր պատրաստվում են այցելել:

Կայքի հիմնական առավելությունը համարվում են այն միլիոնավոր կարծիքները, որոնք օգտատերերը թողնում են իրենց այցելած վայրերի մասին: Դրանք հիմանակնում հյուրանոցներն են և ռեստորանները: Իր հերթին, հյուրանոցները և ռեստորանները սկսել են մեծ կարևորություն տալ Tripadvisor-ին: Այս միտումը նաև սկսել է նկատվել Երևանում:

Տարիներ առաջ երևի թե միայն The Club-ն էր, որը որոշ աշխատանքներ էր տանում այդ ուղղությամբ, և լինելով առաջին տեղում, օգտագործում այդ փաստը իրեն գովազդելուց:

Ձեզ ենք ներկայացնւոմ Երևանյան այս պահին լավագուն 10 ռեստորանները.

1. Aeon  – 15 կարծիք
Հայտնվելով Tripadvisor-ում` Aeon-ը բավական շուտ գրավեց առաջին տեղը, որը վերջին տարին պատկանում էր  In Vino-ին: Դա պայմանավորված է մի շարք օբեկտիվ պատճառներովր: Բայց չմոռանանք, որ կարծիքների քանակը դեռ քիչ է և բոլորը դրական (15 հատ) փորձը ցույց է տալիս, որ 1-2 միջին/վատ կարծիք հայտնվելու դեպքում վարկանիշը կարող է շատ կտրուկ ընկնել: Հուսով ենք Էոն-ին դա չի սպառնում:

2. In Vino – 61 կարծիք
Այս ռեստորանը բավական երկար ժամանակ զբաղեցնում էր առաջին տեղը, և մեր կարծիքով այն շուտով նորից կվերադառնա այնտեղ:

3.  The Green Bean – 91 կարծիք

4. Malkhas Jazz CLub – 46 կարծիք

5. Menu.am – 57 կարծիք
Թեպետ  մի փոքր տարօրինակ է տեսնել այս ցանկում menu.am-ին, բայց մնում է փաստ, որ թե կազմակերպությունն է զբաղվում գրագետ առաջխաղացումով և առիթի դեպքում խնդրում հաճախորդներին թողնել կարծիք Tripadisor-ում իրենց մասին:

6. Crumbs Bread Factory – 61 կարծիք

7. Afrikyanneri Pandok – 38 կարծիք

8. The Club – 187 կարծիք

9. Noyan Tun – 23 կարծիք

10. At Gayane's – 17 կարծիք

Նշենք նաև, որ այս պահին ցանկում կա 221 ռեստորան: Ամենաշատ կարծիք առկա է The Club-ում (187 կարծիք):