Web

Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Mozilla-ն կփորձի պարտադրաբար թարմացնել Firefox հին բրաուզերները
14/05/2014 10:55

Mozilla-ն կփորձի պարտադրաբար թարմացնել Firefox հին բրաուզերները

Մինչ օրս Firefox-ի օգտատերերի մեծամասնությունը հրաժարվում է թարմացնել իր բրաուզերը և անցում կատարել նոր տարբերակներին, որոնցում ուղղված են մի շարք խոցելիություններ: Այս խնդիրն արդիական է հատկապես այն օգտատերերի մոտ, ովքեր օգտվում են բրաուզերի ավելի հին տարբերակներից, որոնցում բացակայում է ավտոմատացված թարմացումների մոդուլը: Mozilla ընկերության կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ օգտատերերի 50-70%-ը նույնիսկ տեղյակ չեն, որ օգտվում են ծրագրի վտանգված տարբերակներից և որ այն թարմացնելու հնարավորություն ունեն:

Կան նաև այնպիսիք, ովքեր որոշակի պատճառներով դիտավորյալ պահպանում են բրաուզերի հին տարբերակը: Տարատեսակ պատճառների շարքին կարելի է դասել ծրագրի ֆունկցիոնալ հնարավորությունները, որոնք կարող են ավելի սահմանափակ լինել նոր տարբերակում: Այդ իսկ պատճառով Mozilla-ն, լրացնելով բոլոր բացթողումները, փորձում է լուծում տալ այդ խնդրին:

Կատարված ուղղումները կնպաստեն ծրագրի ավելի նոր տարբերակի անցմանը: Ուղղումները նախատեսվում են Firefox 30-ի թողարկումից հետո և սկզբնական շրջանում միայն Windows օգտատերերի համար, իսկ հաջողության դեպքում նախագիծը կիրականացվի նաև Mac օպերացիոն համակարգի օգտատերերի համար:

Լրահոս