
Ռոստելեկոմ. Իվանա Չաբբաքը Հայաստանում՝ վարպետության հատուկ դասընթաց
Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրներին ներկայացավ աշխարհահռչակ Իվանա Չաբբաքը․ հոլիվուդյան հայտնի մասնագետի վարպետության դասը հատուկ հայ հանդիսատեսի համար անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով։
Իվանա Չաբբաքի վարպետության դասերի շնորհիվ է, որ բազմաթիվ հոլիվուդյան աստղեր հղկել են սեփական հմտություններն ու համաշխարահային ճանաչում ստացել, արժանացել պատվավոր մրցանակնների կինոարտադրության ոլորտում։
Ալ Պաչինոն, Ջեք Նիքլսենը, Հոլի Բերին, Մեգ Ռայանը, Շարլիզ Թերոնը, Ջիմ Քերրին, Բրեդ Փիթը և 100-ից ավելի այլ հոլիվուդյան դերասաններ կարողացել են կառավարել սեփական հույզերն ու ընկղմվել դերի մեջ Չաբբաքի վարպետոթյան դասերի շնորհիվ։
Հայաստանում առաջին անգամ դերասանների և ռեժիսորների համար կարևոր իրադարձություն էր՝ հնարավորություն էր ընձեռվել այստեղ՝ Հայաստանում, տեսնել և ունկնդրել, անգամ մաս կազմել աշխարհահռչակ վարպետի դասախոսության։
Միջոցառման հովանավորներից էր «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում, ում ներդրումը միջոցառման կայացման գործում անգնահատելի էր։
«Հայաստանյան մշակույթի գործիչները, սկսնակ և փորձառու դերասաններն ու ռեժիսորները, ինչպես ցանկացած այլ ոլորտի մասնագետներ, կարիք ունեն տեղեկանալու և ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր մասնագետների փորձառությանն ու մոտեցումներին, ունկնդրելու դասախոսություններն ու հարցեր ուղղելու։ «Ռոստելեկոմ»-ը, կարևորելով մշակույթի դերը հասարակության զարգացման, ինչպես նաև սերունդների դաստիարակության գործում, մշտապես պատրաստ է աջակցել նմանօրինակ նախագծերի անցկացմանն ու կայացմանը Հայաստանում»,- «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Միջոցառմանը մասնակցում էին ինչպես սկսնակ դերասաններ և ռեժիսորներ, այնպես էլ հայտնի և վաստակավոր արտիստներ, ովքեր ինտերակտիվ դասախոսության ավարտին Իվանա Չաբբաքի հեղինակած՝ «Արտիստի ուժը» (The Power Of The Actor) բեսթսելլերից բացի հնարավորություն ստացան ինքնագիր վերցնելու։
———–
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:
-
17:45 10/03/23Team-ը DigiTec-ում. Էլեկտրոմոբիլների լիցքավորում, cloud gaming և այլ տեխնոլոգիական լուծումներ
-
11:29 21/02/23Team Telecom Armenia. EWC Հայաստան 2022-ի ազգային հաղթող HOPSHOP-ն անցել է Ձեռներեցության աշխարհի գավաթի մրցույթի Համաշխարհային եզրափակիչ փուլ
-
15:10 26/01/23Team Telecom Armenia. ԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
14:16 18/01/23Team Telecom Armenia. Հունվարի 27-ին կներկայացվի «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգային ծրագիրը
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար