Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
iPhone-ների և Nokia-յի հերթական «տանջանքները»
19/08/2015 12:57

iPhone-ների և Nokia-յի հերթական «տանջանքները»

Օգտատերերին միշտ էլ հետաքրքրել է իրենց շարժական սարքերի դիմացկունության աստիճանը: Սմարթֆոններն ու բջջային հեռախոսներն իրենց ստեղծման պահից ենթարկվում են բազմաթիվ փորձությունների, և Ամերիկա հայտնագործած չենք լինի, եթե պնդենք, որ սմարթֆոնների «տանջանքների» հարցում մարդկային երևակայությունը սահմաններ չունի:

Ներկայացված երկու տեսանյութից առաջինում հերթական փորձությանն են ենթարկվել iPhone 4S և iPhone 5S սմարթֆոնները, որոնք օգտագործվել են որպես Posche 911 սպորտային մեքենայի արգելակներ: Երկրորդ տեսանյութում «լեգենդար» Nokia 3310-ն է, որը հայտնի է, որպես խարհի ամենադիմացկուն բջջային հեռախոս, այս անգամ հեռախոսը փորձարկում են շիկացած նիկելե գնդի միջոցով: