Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Hour of Code» միջազգային միջոցառումը
17/12/2014 11:20

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Hour of Code» միջազգային միջոցառումը

«Այբ» ավագ դպրոցի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին դպրոցում կայացել է «Hour of Code» միջազգային միջոցառումը: Հայաստանում միջոցառումն անցկացվել է առաջին անգամ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Microsoft» ընկերության աջակցությամբ:

«Hour of Code» միջազգային միջոցառումը համախմբում է ավելի քան հարյուր միլիոն մասնակցի՝ 180 երկրից: Շուրջ 45 հազար դպրոց մասնակցություն է ունենում այս համընդհանուր միջոցառմանը: Այն մեկ հարկի տակ է հավաքում տեխնոլոգիայի, խաղերի և ծրագրավորման սիրահարներին: Միջոցառումը հնարավորություն է տալիս սովորելու ծրագրավորման տարբեր լեզուների և մոտեցումների հիմունքները: Ծրագրավորման լեզուների իմացությունը պարտադիր պայման չէ «Hour of Code» միջոցառմանը մասնակցելու համար:

Միջազգային միջոցառման կազմակերպման գաղափարը բխում է այն համոզմունքից, որ յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Դա օգնում է զարգացնել տրամաբանությունը, նորարարությունը և խնդիրների լուծման հմտությունները: Սկսելով իրենց համակարգչային ուսուցումը վաղ տարիքում՝ աշակերտները կառուցում են ճանապարհ դեպի ապագա մասնագիտական հաջողություն՝ իրենց նախընտրած ոլորտում: Միջոցառմանը մասնակցելու միակ պահանջը անգլերեն հաղորդակցվելու կարողությունն է և նոթբուքի կամ պլանշետային համակարգչի առկայությունը: Տարրական դպրոցի աշակերտները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել միջոցառման նկատմամբ: