Ապրիլ, 2021
April 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
«Խելացի» ծծակը կօգնի հոգ տանել փոքրիկների մասին
03/12/2014 16:52

«Խելացի» ծծակը կօգնի հոգ տանել փոքրիկների մասին

Ակնհայտ է, որ օրեցօր ընդլայնվում է «խելացի» իրերի տեսականին՝ սկզբում ակնոցներ, այնուհետև թևնոցներ ու անգամ բաժակներ: Իսկ այժմ դրանց շարքը համալրվել է ևս մեկով՝ «խելացի» ծծակով, որի հեղինակը Blue Maestro ընկերությունն է: 

Pacifi-ն ունի հասարակ սիլիկոնե ծծակի տեսք, սակայն ի տարբերություն մեզ քաջ հայտնի ծծակների՝ այն կարողանում է չափել փոքրիկի ջերմությունը և հիվանդության ցանկացած ախտանշանի դեպքում տեղյակ պահել ծնողներին: Տեղեկատվությունը Bluetooth կապի միջոցով փոխանցվում է սմարթֆոնի վրա:

«Խելացի» ծծակի աշխատանքը համակցվում է Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատաող ցանկացած սարքի հետ: Տվյալները ստանալու համար անհրաժեշտ է պարզապես տեղադրել հատուկ մշակված հավելվածը: Բացի այդ, ընդունվող դեղամիջոցների վերաբերյալ տվյալները հավելված մուտքագրելու դեպքում Pacifi-ն կարողանում է որոշել, թե որ դեղահաբն ինչպես է անդրադառնում փոքրիկի մարմնի ջերմաստիճանի վրա: 

Pacifi «խելացի» ծծակի նախնական պատվերներ ձևակերպելու համար անհրաժեշտ է այցելել Blue Maestro ընկերության պաշտոնական կայք: Ծծակի գինը կազմում է 40 ԱՄՆ դոլար: