Team Telecom
Team Telecom
Team Telecom
Team Telecom
Team Telecom
Հունվար, 2023
February 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
Հոկտեմբերի 31-ից կդադարեցվի Windows 7 հիմքով համակարգիչների վաճառքը
02/03/2014 15:26

Հոկտեմբերի 31-ից կդադարեցվի Windows 7 հիմքով համակարգիչների վաճառքը

Անցյալ տարի Microsoft-ը մի քանի անգամ փոխել էր Windows 7 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների վաճառքի դադարեցման ժամկետները: Այժմ ընկերությունը կանգ է առել 2014 թվականի հոկտեմբերի 31-ի վրա: Microsoft-ի կայքում հենց այդ օրն է նշվում որպես Windows 7 Home Basic, Home Premium և Ultimate օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների վաճառքի վերջնաժամկետ:

Կորպորատիվ համակարգիչների արտադրողներին, որպես կանոն, Microsoft-ն ապրանքատեսակի արտադրանքի դադարեցման մասին տեղյակ է պահում առնվազն մեկ տարի առաջ, իսկ դա նշանակում է, որ Windows 7 Professional հարթակով սարքավորումները մինչ 2015 թվականի փետրվար ամիսը կլինեն վաճառքում:

Ներկայումս օպերացիոն համակարգերի շարքում Windows 7-ը համարվում է ամենաճանաչվածը. NetMarketShare-ի 2014 թվականի հունվար ամսվա տվյալներով՝ ամբողջ աշխարհում համակարգիչների 47,48%-ի աշխատանքի հիմքում ընկած է Windows 7 օպերացիոն համակարգը:

Հայտնի է, որ Microsoft ընկերությունն այժմ զբաղվում է նոր` Windows 9 օպերացիոն համակարգի մշակմամբ, և սպասվում է, որ այն ներկայացվելու է BUILD 2014 կոնֆերանսի շրջանակներում, որը տեղի կունենա ապրիլ ամսվա սկզբին: Windows 9-ի վերջնական տարբերակը կթողարկվի հաջորդ տարի: