Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«WCIT 2019»-ն արդեն հասանելի է բոլոր առաջատար հարթակներում․ ընթանում է մասնակիցների նախնական գրանցումը
29/04/2019 09:35

«WCIT 2019»-ն արդեն հասանելի է բոլոր առաջատար հարթակներում․ ընթանում է մասնակիցների նախնական գրանցումը

«WCIT 2019»-ի կազմակերպման գրասենյակը բացել է հոկտեմբերին Երևանում կայանալիք 23-րդ ՏՏ համաշխարհային համաժողովի տեղեկատվության պաշտոնական աղբյուրները։ Համաժողովի նախապատրաստական ընթացքի, հրավիրվող բանախոսների, մասնակից երկրների, գործընկերների և հովանավորների մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու պաշտոնական կայքում և սոցիալական մեդիայի բոլոր առաջատար հարթակներում։ Պաշտոնական կայքում ընթանում է մասնակիցների նախնական գրանցումը։  

Website: https://wcit2019.org/

Facebook: https://www.facebook.com/wcit2019yerevan/

YouTube: https://www.youtube.com/channel/UCcq1urbbUt6ItySOpcuseAQ

Twitter: https://twitter.com/WCIT2019

LinkedIn: https://www.linkedin.com/company/wcit-2019/

Instagram: https://www.instagram.com/wcit2019/

Telegram: https://t.me/joinchat/AAAAAFfF4qqwjU3Oksd1xQ  

Reddit: շուտով

Պաշտոնական հարթակներում արդեն հրապարակվել է նաև միջոցառման տեսանյութ-այցեքարտը, որը ներկայացնում է Հայաստանում կայանալիք համաշխարհային համաժողովի գլխավոր գաղափարախոսությունը՝ ապակենտրոնացման ուժը․ https://www.youtube.com/watch?v=_lnHnlg-zCA&t=4s ։

«Տեխնոլոգիաների շնորհիվ, աշխարհն ավելի ապակենտրոնացած է դառնում։ «WCIT 2019»-ը կբացահայտի այս երևույթը, դրա հնարավորություններն ու հեռանկարային ազդեցությունը՝ նոր ճանապարհ հարթելով դեպի արագորեն ապակենտրոնացող աշխարհ»,- նշել է «WCIT 2019- ՏՏ համաշխարհային համաժողովի» ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը։

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հայաստանը, Գերմանիան, Թայբեյը հանդես կգան առանձին տաղավարներով, ընդլայնված ձևաչափով մասնակից մյուս երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ։

———–

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։